Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է «Էպիլեպսիայի դեսպան», նյարդաբանության և հոգեբուժության պրոֆեսոր, Հռոմի San Raffaele ինստիտուտի տարիքային զարգացման խանգարումների բաժանմունքի ղեկավար Ֆեդերիկո Վիջեվանոյին․ հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։ Եռօրյա այցի շրջանակում պրոֆեսոր Վիջեվանոն ծանոթացել է մանկական բժշկական հաստատությունների հնարավորություններին, մասնակցել է կլինիկական բարդ դեպքերի քննարկմանը և իրականացրել խորհրդատվություններ բուժառուների համար։ «Զինվորի տանը» կազմակերպված հանդիսավոր արարողության …

