Հայաստանը բոլոր` այդ թվում Ադրբեջանի հետ բանակցություններում, բարձրացնում է Բաքվում ապօրինաբար պահվող գերիների վերադարձի հարցը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում վստահեցրեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով նախորդ օրը կազմակերպված ակցիային, որի մասնակիցներն ԱԳՆ-ից պահանջում էին հավաքել Հայաստանում հավատարմագրված բոլոր դիվանագետներին ու բարձրացնել այդ հարցը: «Իհարկե, զգացմունքային մակարդակով այդ բոլոր զգացմունքները կիսում եմ և …

