Մհեր Գրիգորյանը բարձր է գնահատել Միացյալ Թագավորության աջակցությունը ՀՀ-ի կայուն զարգացմանը

Լուրեր

09.10.2026 | 12:51
ՌԴ-ն զանգվածային ավիահարված է հասցրել Զապորոժիեին․ զոհեր ու վիրավորներ կան
09.10.2026 | 12:39
Լուկաշենկոն հույս ունի, որ Հայաստանը 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
09.10.2026 | 12:27
Հայ հրաձիգները մեկնարկում են աշխարհի գավաթի վերջին փուլում
09.10.2026 | 12:18
Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Դիլիջանի նախկին թիվ 9-ը մանկապարտեզի աճուրդը, որում հաղթել էր Գուրգեն Արսենյանի ընկերությունը
09.10.2026 | 12:10
Փաշինյան-Փեզեշքիան հանդիպում Թուրքմենստանում // Սիսիանում երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 12:01
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Կալուգայի, Տվերի, Բելգորոդի մարզերի վրա․ զոհեր կան
09.10.2026 | 11:53
Հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը երիտասարդական ու Մ-23 ԵԱ-ում
09.10.2026 | 11:42
Լոռիում քննարկվել է ԱԲ-ի կիրառումը հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության համար
09.10.2026 | 11:32
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը կայացած փաստ է
09.10.2026 | 11:24
Ադրբեջանի քաղաքացին դիմել է Նիկոլ Փաշինյանին՝ «Հայաստանում ապաստան ստանալու» խնդրանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 11:22
Կլիչկոն Կիևի բնակիչներին խորհուրդ է տվել ժամանակավորապես հեռանալ քաղաքից
09.10.2026 | 11:13
ՈՒԵՖԱ-ի անդամ բոլոր երկրները միացել են ՖԻՖԱ-ում բարեփոխումների կոչին՝ բացառությամբ Ադրբեջանի
09.10.2026 | 11:05
COP17-ին ընդառաջ Կառավարությունը ԱԺ-ում օրենքի նախագիծը ներկայացնելու պատասխանատու է նշանակել
09.10.2026 | 10:52
Սիսիանում 6-ամյա երեխային ապտակելու կասկածանքով ձերբակալվել է դասապատրաստող ուսուցչուհին
09.10.2026 | 10:39
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը մինչև նոյեմբերին կայանալիք միջանկյալ ընտրությունները չի հարձակվի Իրանի վրա
Բոլորը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Միացյալ Թագավորության Ազգային տոնի՝ Չարլզ III թագավորի ծննդյան օրվա կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը: Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից։

Փոխվարչապետը Հայաստանի Հանրապետության կառավարության անունից շնորհավորել է տոնի կապակցությամբ՝ մաղթելով Միացյալ Թագավորությանը շարունակական հաջողություններ, բարօրություն և բարգավաճում։

«Մհեր Գրիգորյանն ընդգծել է վերջին տարիներին Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև հարաբերությունների զարգացումն ու խորացումը, ինչը երկկողմ փոխգործակցությունը բարձրացրել է նոր՝ Ռազմավարական երկխոսության մակարդակի: Փոխվարչապետը կարևորել է Միացյալ Թագավորության աջակցությունը ժողովրդավարական ինստիտուտների կայացման, համապարփակ բարեփոխումների և իրավունքի գերակայության ամրապնդման գործընթացներում։

Փոխվարչապետը բարձր է գնահատել նաև Միացյալ Թագավորության շարունակական աջակցությունը Հայաստանի կայուն զարգացմանը, ինչպես նաև Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ուղիների որոնմանը։ Մհեր Գրիգորյանը վստահություն է հայտնել, որ համատեղ ջանքերով երկու երկրները կշարունակեն հարստացնել և ընդլայնել հայ-բրիտանական համագործակցության օրակարգը՝ թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ հարթակներում՝ ի շահ երկու երկրների ժողովուրդների»,- ասված է հաղորդագրությունում։