Փաշինյանը Գարեգին Բ-ին հեռացնելու պլան ունի․ ընդդիմադիրը հակասահմանադրական է համարում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.11.2026 | 16:30
«Հայէկոնոմբանկ»-ն արձագանքում է Մհեր Արմենիայի մեղադրանքներին․«բազմիցս հնարավորություն է տրվել կատարել ստանձնած պարտավորությունները և կարգավորել խնդիրը»
05.11.2026 | 16:27
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
05.11.2026 | 16:21
Բրազիլիայում կարմիր քարտերի համաշխարհային ռեկորդ է գրանցվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 16:13
Էրդողանը հայտարարել է, որ դեռ վաղ է գնահատել ԱՄՆ միջանկյալ ընտրությունների ազդեցությունը թուրք-ամերիկյան հարաբերությունների վրա
05.11.2026 | 16:02
Ռուսաստանը համաձայնել է Իրանին մատակարարել 90 հրթիռային արձակման կայանք, որոնք օգտագործում է Ուկրաինայի դեմ պատերազմում․ FT
05.11.2026 | 15:51
Եթե ակնկալում եք` ես ստանձնեմ հանձնառություն, որ վթար չի լինի, իրատեսական չի. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 15:37
Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 15:34
Հայաստանը Չինաստանին է հանձնել սահմանն ապօրինի հատելը կազմակերպելու համար հետախուզվող անձի
05.11.2026 | 15:23
Հարի Քեյնը նոր պայմանագիր կնքեց «Բավարիայի» հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 15:21
Արթուր Խաչատրյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
05.11.2026 | 15:15
Չեմ պատրաստվում այդ իրավիճակի հետ համակերպվել. Փաշինյանը` բանակային մահերի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 15:10
Փաշինյանն Թուրքիա կմեկնի // Խուդաթյանը՝ Ուշիի վթարի հատվածի գծանշման մասին․ ԼՈՒՐԵՐ
05.11.2026 | 15:01
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին կարող է փոխարինել ԽՍՀՄ-ում ծնված Սերջիո Գորը
05.11.2026 | 15:00
Ռոնալդուն հայտարարեց Պորտուգալիայի հավաքականից հեռանալու մասին
05.11.2026 | 14:52
Երևանում 793 մլն դրամ գնահատված մանկապարտեզը գրավադրվել է ընդամենը 50 մլն դրամով․ Դատախազությունը դիմել է դատարան
Բոլորը

Նիկոլ Փաշինյանը, ավելի քան տասը օր Գարեգին Երկրորդ կաթողիկոսին ուղղված քննադատություններից և հարցադրումներից հետո, հիմա էլ նրան Մայր Աթոռից հեռացնելու պլան է ներկայացրել։ Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ պետության ղեկավարը բացահայտ փորձում է միջամտել Հայ առաքելական եկեղեցու հոգևոր ղեկավարի փոփոխության գործընթացին։ Արդեն ավանդական դարձած սաղմոսի հրապարակումից հետո Փաշինյանը գործուն քայլերի հերթականություն է ներկայացրել, որով իրականացնելու է հոգևոր իշխանության փոփոխությունը։ Փաշինյանն առաջարկել է հանձնաժողով ձևավորել, որի կազմում պետք է լինեն «ամբողջ հոգով Քրիստոսին հավատացողները, Աստվածաշունչը սկզբից մինչև վերջ կարդացածները, Մեծ Պահքը վերջին հինգ տարում գոնե մեկ անգամ պահածները և ամեն օր աղոթողները»։

Փաշինյանը ֆեյսբուքյան գրառմանը կից գրել է իր էլեկտրոնային փոստի հասցեն և սպասում է ինքնառաջադրվողների։ Արդյո՞ք վարչապետը հաղորդագրություններ ստացել է, պարզել չհաջողվեց․ աշխատակազմից զանգերն անապատասխան թողեցին։ Փաշինյանի սկսած այս գործընթացի իրականացումը չեն պատկերացնում նաև Եկեղեցին, այսպես ասած, բարեփոխելու հարցում նրան անվերապահ աջակցող ՔՊ-ականները։

Վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը, փաստացի, որոշել է համակարգող խումբ ստեղծել, ազատվել ընտրված Ամենայն հայոց կաթողիկոսից և նոր կաթողիկոս ընտրել, այն դեպքում, երբ նման լիազորություն չունի, իսկ պաշտոնատար անձինք իրավասու են կատարել միայն այն գործողությունները, որոնք համար լիազորված են Սահմանադրությամբ և օրենքներով։ Ըստ առկա կարգավորումների՝ պետությունը որևէ լծակ չունի եկեղեցու ինքնակառավարմանը միջամտելու, ավելին, այդպիսի միջամտությունն արգելվում է։ Արդեն իսկ փաստ է, որ վարչապետը ո՛չ ՀՀ Սահմանադրությամբ, ո՛չ օրենքներով լիազորված չէ միջամտել Հայ Առաքելայան եկեղեցու գործունեությունը։

Քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով էլ սահմանվում է քրեական պատասխանատվություն պաշտոնատար անձանց համար, որոնք իրենք պաշտոնեական լիազորություններից չբխող գործողություններ են կատարում։ Մասնավորապես, Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածով սահմանվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու կամ անցնելու հանցակազմը։

Դատախազությունից փորձեցինք պարզել՝ արդյո՞ք ուսումնասիրել են Փաշինյանի գրառումը՝ քրեական վարույթ հարուցելու հարցը դիտարկելու համար, ինչին ի պատասխան՝ հայտնեցին, որ Դատախազությունը չի ուսումնասիրել այն։

Իշխանական պատգամավոր Նարեկ Գրիգորյանը չգիտի՝ Փաշինյանը Սահմանադրություն խախտո՞ւմ է, թե՞ ոչ, իսկ ահա ընդդիմադիր Արմենուհի Կյուրեղյանն ավելի քան վստահ է։

Փաշինյանը մայիսի 29-ից է սկսել ամենօրյա ռեժիմով անդրադառնալ Հայ առաքելական եկեղեցուն և հոգևոր իշխանությանը։ Եկեղեցին չուլանի հետ համեմատելու հաջորդ օրը գրառում արեց մի սրբազանի և նրա քեռակնոջ մասին, ապա կաթողիկոսից հետաքրքրվեց՝ զավակ ունի՞։ Փաշինյանը պատասխանել է ինքն իր հարցին ու Վեհարանը կաթողիկոսից ազատելու գրառում արել՝ նրան դիմելով աշխարհիկ անունով։ Մայր Աթոռը շրջափակելու, կաթողիկոսին ուժով հանելու հրահանգ կտա՞ Փաշինյանը՝ իր գործելաոճին համապատասխան։ Իշխանական պատգամավոր Նարեկ Գրիգորյանն ուժի գործադրումն անթույլատրելի է համարում, սակայն վստահեցնում է՝ հավատացյալները հենց եկեղեցում են իրեն փոխանցում՝ ողջունում են այն, ինչ սկսել է Փաշինյանը։

Փաշինյանին կոշտ քննադատում են ընդդիմադիրները։ «Հայաստան» խմբակցությունից Արմենուհի Կյուրեղյանը չի հավատում, որ Առաքելական եկեղեցու հետևորդը կարող է անել այն, ինչ անում է Նիկոլ Փաշինյանը։ Նա առաջարկում է պարզել, թե ո՞ր կրոնի հետևորդ է Փաշինյանը։

ՔՊ-ից հեռացած և որպես անկախ պատգամավոր հանդես եկող Հակոբ Ասլանյանն էլ Փաշինյանի քայլերում հակապետական գործողություններ է տեսնում։

Փաշինյանի գրառումից ժամեր անց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պնդեց՝ Հայ առաքելական եկեղեցին նոր կաթողիկոս է ունենալու։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան