18 Սեպտեմբեր 2026 | 12:01
ՌԴ-ն հարձակվել է Կիևի, Օդեսայի, Ժիտոմիրի և Զապորոժիեի մարզերի վրա․ զոհեր և վիրավորներ կան
Սեպտեմբերի լույս 18-ի գիշերը ռուսական զորքերը հարձակվել են Ուկրաինայի վրա 93 անօդաչու թռչող սարքերով, որոնցից 69-ը խոցվել են, փոխանցում է Current time-ը։ 13 անօդաչուներ հասել են իրենց նշանակետերին, ևս երեքի բեկորներն ընկել են երեք վայրերում, հայտնում են Ուկրաինայի ռազմաօդային ուժերը։ Ժիտոմիրի շրջանում զոհվել է 2 մարդ, ևս 2-ը՝ վիրավորվել։ Ուկրաինայի պետական արտակարգ իրավիճակների ծառայության տվյալներով՝ …