ՌԴ-ն հարձակվել է Կիևի, Օդեսայի, Ժիտոմիրի և Զապորոժիեի մարզերի վրա․ զոհեր և վիրավորներ կան

Լուրեր

04.11.2026 | 23:13
Ընդդիմադիրները հավաքվել են քննարկման Սամվել Կարապետյանի տանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 22:58
Փաշինյանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
04.11.2026 | 22:27
Ադրբեջանը նախատեսում է 2027 թվականին պաշտպանական ծախսերի համար հատկացնել մոտ 2,5 միլիարդ դոլար
04.11.2026 | 22:12
Զրպարտում են. մենք մեզնի՞ց էինք հափշտակում. Դավիթ Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:59
Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
04.11.2026 | 21:47
Ինչ են քննարկել Արման Սարոյանը և ՔՊ-ականները. ԱԺ-ում փակ հանդիպում է եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:32
Միացյալ Թագավորությունը հայկական ապրանքների նկատմամբ արտոնյալ ռեժիմ է սահմանել
04.11.2026 | 21:28
Երևանում մեկնարկում է Շեքսպիրյան 18-րդ միջազգային փառատոնը․ կմասնակցեն հինգ երկրի թատերախմբեր
04.11.2026 | 21:16
ԿԲ-ն բացահայտել է ֆինանսական խարդախության նոր սխեմա․ քաղաքացիների անուններով վարկեր են ձևակերպում
04.11.2026 | 21:00
Չեմ տեսել բռնապետություն, ուր ընդդիմությունը հարուստ է իշխանությունից, ուր ԱԺ-ի 30-40%-ն ընդդիմությունն է․ Դանիել Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 20:43
«Ինտերի» մարզիչ. «Դուք տեսաք մեր թիմի լավագույն տարբերակը»
04.11.2026 | 20:37
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
04.11.2026 | 20:29
Վարչապետն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 20:15
Ինչու նորից ձերբակալեցին Կարապետյանին. ըստ ՔԿ-ի՝ միլարդատիրոջ ձեռամբ ՀԷՑ-ը 64.5 մլրդի վնաս է կրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Սեպտեմբերի լույս 18-ի գիշերը ռուսական զորքերը հարձակվել են  Ուկրաինայի վրա 93 անօդաչու թռչող սարքերով, որոնցից 69-ը խոցվել են, փոխանցում է Current time-ը։

13 անօդաչուներ հասել են իրենց նշանակետերին, ևս երեքի բեկորներն ընկել են երեք վայրերում, հայտնում են Ուկրաինայի ռազմաօդային ուժերը։ Ժիտոմիրի շրջանում զոհվել է 2 մարդ, ևս 2-ը՝ վիրավորվել։ Ուկրաինայի պետական ​​արտակարգ իրավիճակների ծառայության տվյալներով՝ Կորոստենի շրջանում հրդեհվել են պահեստային և արդյունաբերական շենքեր։

Կիևի մարզում վիրավորվել է 5 մարդ, այդ թվում՝ 3 երեխա։ Մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Տիմուր Տկաչենկոյի խոսքով՝ նրանք վիրավորվել են Ֆաստիվի շրջանում առավոտյան տեղի ունեցած հարձակման ժամանակ, որտեղ ավերվել և վնասվել են մասնավոր տներ։

Զապորոժիեի մարզում գտնվող առևտրի կենտրոնը ոչնչացվել է, 1 մարդ վիրավորվել է: Փրկարարները պայքարում են ավելի քան 10,000 քառակուսի մետր տարածք զբաղեցնող հրդեհի դեմ: Հրշեջների աշխատանքին խոչընդոտում է ռուսական հետագա հարվածների մշտական ​​սպառնալիքը, ինչը նրանց ստիպել է նահանջել ապաստարաններ։

Ռուսաստանի զինված ուժերը նաև զանգվածային հարձակում են իրականացրել Օդեսայի մարզի քաղաքացիական ենթակառուցվածքների վրա: Ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Կիպերի խոսքով՝ վիրավորվել է երեք մարդ: Հարձակումների հետևանքով ավերվել է մեկ մասնավոր տուն, վնասվել են առնվազն հինգ այլ մասնավոր տներ, ձեռնարկություն, պահեստներ, լիցեյի շենք, ջերմոցներ և մի քանի տրանսպորտային միջոցներ։

Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Օդեսայի մարզում հարված է հասցվել «Նովա Պոշտա» լոգիստիկ կենտրոնին, իսկ Չեռնոմորսկի նավահանգստում հարված է հասցվել բեռնատար նավի, որը, ենթադրաբար, տեղափոխում էր «ռազմական» բեռներ:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի