Դուք ՌԴ-ի դաշնակիցը չեք կարող լինել, եթե նրան տեր եք համարում․ տերն ու ծառան դաշնակից չեն․ Կոնջորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.11.2026 | 15:40
ԱԱ. Եվս երկու հայ ծանրորդներ ավարտեցին մրցելույթը
02.11.2026 | 15:31
ՌԴ-ն ավիառումբերով հարվածել է Իզյումին․ զոհ և վիրավորներ կան
02.11.2026 | 15:20
Երեխայի կամքը՝ քրեական գործի կարճման հիմք․ ինչ խնդիրներ են առաջացնում օրենսդրական բացերը
02.11.2026 | 15:15
2027 թվականի բյուջեի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
02.11.2026 | 15:10
Սյունիքում արտահերթ սահմանազատում է հնարավոր //Չվերթների ժամանակավոր սահմանափակումներ «Զվարթնոց»-ում․ ԼՈՒՐԵՐ
02.11.2026 | 15:06
ՊԵԿ նախագահի ճեպազրույցը` ՈՒՂԻՂ
02.11.2026 | 15:05
Երկրից ավելի շատ գումար գնում, քան գալիս է, ի՞նչ միջոցներից է փակվում այդ ճեղքվածքը․ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 14:58
Ադրբեջանի և Իրանի սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել սահմանախախտների հետ
02.11.2026 | 14:49
Պլանային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում
02.11.2026 | 14:39
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կարող է ցանկացած պահի «փակել» Իրանը
02.11.2026 | 14:31
Հույս ունեմ` հարցը ընդդիմադիրներին ճնշելուն չի հասնի. Վոլոդյա Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 14:29
Եռամսյա դադարից հետո Կարեն Սարուխանյանը նշանակվել է ՀԷՑ-ի Գյումրու ցանցի պետ
02.11.2026 | 14:23
Դե՞մ եք, որ էդ վարկերը տվել են այն ժամանակ․ Ֆինանսների նախարարը՝ Արցախին տրամադրված միջոցների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 14:17
45 միավոր վաստակած Լուկա Դոնչիչը պատմական ցուցանիշ է գրանցել NBA-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 14:08
2018 թվի Փաշինյանը չէ, որ մի կոչով 100 հազար մարդ դուրս գա փողոց. Աննա Գրիգորյան
Բոլորը

Ազգային ժողովում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տարեկան հաղորդման քննարկման ընթացքում ԱԺ փոխնախագահ Հայկ Կոնջորյանը քննադատեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի և ընդդիմադիր այլ գործիչների հայտարարությունները։

Կոնջորյանն անդրադարձավ Կարապետյանի ելույթին, որտեղ Հայաստանի արտաքին քաղաքականությունը համեմատվել էր տարբեր ուժային կենտրոնների հետ ֆլիրտ անող անձի հետ։

Պատգամավորը հիշեցրեց նաև Լևոն Քոչարյանի նախկինում արված հայտարարությունը, որտեղ վերջինս ասում է․ «Գիտեք, նեղացած կնոջ նման չպիտի լինի էլի, որ ամուսինը դավաճանում է, ինքն էլ դրա դիմաց գնում դավաճանում է, բայց դրանից ոչ մի բան չի շահում, ուղղակի դառնում է փչացած»։

Կոնջորյանի խոսքով՝ ընդդիմադիր գործիչները Հայաստանը համեմատում են ֆլիրտ անող կամ «փչացած» անձի հետ։ Նա նաև զուգահեռներ անցկացրեց Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի և Սամվել ու Նարեկ Կարապետյանների հայտարարությունների միջև՝ պնդելով, թե նրանք առաջ են մղում այն թեզը, որ Հայաստանը «գնալու տեղ չունի»։

Անդրադառնալով Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունները վերականգնելու մասին ընդդիմության հայտարարություններին՝ Հայկ Կոնջորյանը շեշտեց․ «Դուք չեք կարող լինել Ռուսաստանի դաշնակիցը։ Գիտե՞ք ինչու․ որովհետև դուք արդեն համարում եք, որ Ռուսաստանը մեր տերն է․ չի կարող տերը լինել ծառայի դաշնակիցը, դա աքսիոմատիկ է։ Դուք չեք կարող լինել ձեր տիրոջ դաշնակիցը, որովհետև տիրոջ և ծառայի միջև հարաբերությունները խիստ հիերարխիկ բնույթ են կրում»։

Նա նաև քննադատեց Սամվել Կարապետյանի այն միտքը, թե 102-րդ ռազմաբազայի դուրսգրման դեպքում «երկիրը կմնա անտեր»՝ պնդելով, որ դա հակասում է ինքնիշխանության սահմանադրական տրամաբանությանը։

Ելույթի եզրափակիչ հատվածում Կոնջորյանն ընդգծեց, որ Չորրորդ Հանրապետությունը հիմնված է լինելու «Իրական Հայաստանի» գաղափարախոսության վրա։

«Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան ու ազատ կանանց և տղամարդկանց երկիր է, և մենք թույլ չենք տալու, որ դուք խլեք այդ ինքնիշխանությունը»,- եզրափակեց պատգամավորը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Եվգենյա Համբարձումյան