Թրամփը հայտարարել է, որ Իրանի հարցում իրեն «մեծ որոշում» է սպասվում

Լուրեր

04.11.2026 | 20:09
Սամվել Կարապետյանին ՔԿ-ից տարան դատարան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 20:00
Թրամփի կուսակցության ջախջախիչ պարտությունը․ ի՞նչ է սպասվում ԹՐԻՓՓ-ին․ զրույց Սուրեն Սարգսյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 19:44
Հունգարիան բացել է կոմունիստական​​ շրջանի գաղտնի ոստիկանության արխիվները՝ բացահայտելով տեղեկատուներին
04.11.2026 | 19:35
Գաել Մոնֆիսը հրաժեշտ է տվել թենիսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 19:29
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԱՊՀ արդարադատության նախարարությունների համագործակցության համաձայնագիրը
04.11.2026 | 19:15
Սա նախօրոք պլանավորած էր. Գառնիկ Դավթյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 19:02
Ինչի հետևանքով է ՍԴ նախագահի ընտրության երկրորդ փուլում դատավորներից մեկի քվեաթերթիկն անվավեր եղել
04.11.2026 | 18:50
Հայաստանը միանալու է ԵՄ-ի «Customs» և «Fiscalis» հարկային ու մաքսային ծրագրերին
04.11.2026 | 18:42
«Էնպես չի, որ 300 հազար ադրբեջանցիները միանգամից գալու են Հայաստան». Անդրանիկ Գևորգյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 18:34
Բաքուն պլանավորում էր Ղարաբաղ վերադարձնել 140,000 ադրբեջանցու, սակայն ընդամենը 40,000-ն է բնակվում․ ինչու է ծրագիրը ձախողվում
04.11.2026 | 18:23
Կարևոր բան պիտի լիներ. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 18:20
ԵՄ-ին հայտ ներկայացնելու ժամկետ՝ Փաշինյանից․ ո՞րն է ՀՀ-ի եվրոպական ուղու հաջորդ քայլը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 18:15
ՊՆ-ն դադարեցնում է Բերդի զինվորական հոսպիտալի գործունեությունը
04.11.2026 | 18:12
Ըստ ՔԿ-ի՝64.5 մլրդ դրամի վնաս է հասցվել ՀԷՑ-ին // ՌԴ-առաջարկել է ՀՀ-ին զրկել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից․ ԼՈՒՐԵՐ
04.11.2026 | 18:03
Գլխավոր դատախազը բավարարել է Տաջիկստանի միջնորդությունը. մեղադրվող անձը հանձնվել է Տաջիկստանի իրավասու մարմիններին
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հարցում իրեն առջևում կարևոր որոշում է սպասվում, քանի որ այդ երկրում ԱՄՆ-ի պատերազմը դադարեցման որևէ նշան չի ցույց տալիս, գրում է The Hill-ը։

«Ինձ առջևում մեծ որոշում է սպասվում։ Արդյո՞ք ցանկանում եմ մտնել այնտեղ և ոչնչացնել նրանց [Իրանի վարչակարգին], թե՞ ոչ։ Դա մեծ որոշում է։ Ինձ հետ ամեն ինչ կարող է պատահել»,- ասել է Թրամփը Axios-ին։

Այս հայտարարությունները հնչել են այն բանից հետո, երբ տեղեկություններ են տարածվել, որ Թրամփը հաջորդ շաբաթ՝ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակում, նախատեսում է հանդիպել Պարսից ծոցի վեց երկրների առաջնորդների հետ։

Միաժամանակ, հակամարտության հետևանքով ԱՄՆ-ում էներգակիրների գները կտրուկ աճել են։ Չորեքշաբթի Հյուսիսային Կարոլինայում իր կողմնակիցների հետ հանդիպման ժամանակ Թրամփը հայտարարել էր, որ բենզինի բարձր գները պատերազմի համար վճարվող «շատ էժան գին» են։

«Հիշեք սա։ Գինը մի փոքր ավելի բարձր է։ Անկեղծ ասած՝ նույնիսկ եթե այն շատ ավելի բարձր լիներ։ Բայց գինը կտրուկ նվազելու է։ Դա լինելու է հրթիռների նման, միայն թե՝ հակառակ ուղղությամբ»,- ասել է Թրամփը Հյուսիսային Կարոլինայի Գասթոնիա քաղաքում հանրապետականների թեկնածու Մայքլ Ուոթլիի նախընտրական հանրահավաքում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի