ՀՀ արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Արմավիր» տարածքային բաժնի ծառայողները, ստանալով օպերատիվ տվյալներ, տնտեսական ապահովման բաժնի աշխատակիցների հետ համատեղ ապրիլի 22-ի ժամը 11:30-ի սահմաններում խուզարկել են կալանավորված անձ Ս. Հ.-ի անվամբ ներկայացված սառնարանը: ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունից տեղեկացնում են, որ սառնարանի վերևի հատվածում պատրաստված թաքստոցից հայտնաբերել են 14 բջջային հեռախոս, բջջային …

