Պաշտոնապես հայտարարագիր ենք ներկայացրել ՌԴ ԱԳՆ-ին՝ ՀՀ ներքին գործերին միջամտելու համար։ Այս մասին ԱԺ-ում հայտարարությունների ժամի տեղեկացրեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ արձագանքելով «Երեկոն Սոլովյովի հետ» երեկվա հաղորդման ընթացքում հնչած մտքերին և հայտարարություններին։ Միրզոյանի խոսքով՝ ՀՀ-ն Սոլովյովի և որոշ ռուս պաշտոնյանների՝ Հայաստանի իշխանությունների հասցեին հնչեցրած հայտարարությունները ՀՀ-ՌԴ ավանդական բարեկամությանը հակասող է համարում։ «Մենք սա համարում …

