Դա միջամտություն է ՀՀ ներքին գործերին և ոտնձգություն մեր ինքնիշխանությանը․ Միրզոյանը՝ Սոլովյովին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

Պաշտոնապես հայտարարագիր ենք  ներկայացրել ՌԴ ԱԳՆ-ին՝ ՀՀ ներքին գործերին միջամտելու համար։ Այս մասին ԱԺ-ում հայտարարությունների ժամի տեղեկացրեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ արձագանքելով  «Երեկոն Սոլովյովի հետ» երեկվա հաղորդման ընթացքում հնչած մտքերին և հայտարարություններին։

Միրզոյանի խոսքով՝ ՀՀ-ն Սոլովյովի և որոշ ռուս պաշտոնյանների՝ Հայաստանի իշխանությունների հասցեին հնչեցրած հայտարարությունները ՀՀ-ՌԴ  ավանդական բարեկամությանը հակասող է համարում։

«Մենք սա համարում ենք ոչ միայն հակասող ՀՀ-ՌԴ ավանդական բարեկամությանը և այդ բարեկամությունը կանոնակարգող իրավական փաստաթղթերին, այլ ուղղակի բացահայտ միջամտություն ՀՀ ներքին գործերին և ոտնձգություններ ինքնիշխության և ժողովրդավարության դեմ»,- մեկնաբանեց  Հայաստանի արատքին գերատեսչության ղեկավարը։

ԱԺ հարցուպատասխանաի ժամանակ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանն էլ հայտնել էր,  որ արգելափակել են ռուսական հակահայկական հաղորդումները հանրային մուլտիպլեքսում։ Նա նշեց, որ  վերջին օրերին ռուսական քարոզչական տեսանյութերը տարածվել են համացանցի տիրույթում։

ԱԺ նախագահ Ալեն Սիմոյանն էլ սոցանցի իր էջում էր անդրադարձել Վլադիմիր Սոլովյովի՝ հաղորդման ժամանակ արված հայտարարություններին։

«Սա հենց ուղիղ միջամտություն է ՀՀ ներքին գործերին, ատելության և վիրավորանքների գիտակցված տարածում երկրի ղեկավարության և ժողովրդի հասցեին։ Պետական հեռուստաալիքով նման արարքները լուրջ վնաս են հասցնում մեր երկրների հարաբերություններին, իսկ Հայաստանի բնակչության շրջանում՝ միայն խորը զզվանք առաջացնում։ Հուսով եմ՝ իմ ռուս գործընկերները, որոնց հետ բազմիցս քննարկել ենք նման միջադեպերը, կարձագանքեն, և հայ հասարակությունը կլսի հստակ ներողություն նույն ալիքով»,- գրել էր ԱԺ նախագահը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Մանյա Պողոսյան