Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում այսօր հայտարարվել է Ֆրանսիայի հեղինակավոր «Գոնկուր» գրական մրցանակի հայաստանյան հաղթողի անունը։ Այս մասին տեղեկացնում է ԿԳՄՍՆ-ն։ Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը և ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին: Հայաստանի ֆրանսիական ինստիտուտի և Հայաստանում ֆրանսիական համալսարանի նախաձեռնությամբ անցյալ տարի ՀՀ-ն դարձել է «Գոնկուր» գրական մրցանակի ընտրություն կատարող 39-րդ երկիրը։ Նախաձեռնությունն …

