Ուկրաինայի անվտանգության ծառայությունը նախօրեին հայտարարել է, որ հատուկ նշանակության գնդապետ Իվան Վորոնիչի սպանությունը կատարվել է ՌԴ հատուկ ծառայությունների գործակալների կողմից։ Կիևի մարզում ձերբակալվելիս նրանք դիմադրություն են ցուցաբերել և սպանվել։ Ուկրաինայի անվտանգության ծառայության ղեկավար Վասիլ Մալյուկը հայտնել է կասկածյալների սպանության մասին։ Մամուլի ծառայության կողմից տարածված տեսանյութում Մալյուկը մեկնաբանել է, իր խոսքով, «ռուս գործակալների» ձերբակալությունը: Նա նրանց …

