Կիևում Ուկրաինայի անվտանգության ծառայության գնդապետին սպանել են ՌԴ գործակալներ՝ Ադրբեջանի երկու քաղաքացիներ

Լուրեր

10.11.2026 | 14:49
Ուկրաինան հարձակվել է Նովգորոդի մարզի «արդյունաբերական օբյեկտի» վրա․ թիրախը, հավանաբար, ավիավերանորոգման գործարանն է
10.11.2026 | 14:37
Ուկրաինայի և եվրոպական պատվիրակությունների հանդիպմանը քննարկվել է Ուկրաինայի անվտանգության երաշխիքների հարցը․ Ուիթքոֆ
10.11.2026 | 14:25
Նախկին փոխնախարարը՝ Թուխմանուկի ոսկու հանքի բաժնետեր
10.11.2026 | 14:16
Առավոտ շուտ բողոքել է ինքնազգացությունից․ Գալյանը՝ «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուի մահվան դեպքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 14:11
ԱԺ Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և սփյուռքի հարցերի մշտական հանձնաժողովի նիստը` ՈՒՂԻՂ
10.11.2026 | 14:08
Լա Լիգայի ամսվա լավագույն ֆուտբոլիստն ու մարզիչը «Ռեալից» են
10.11.2026 | 13:51
Զելենսկին պատրաստ է հանդիպել Պուտինի հետ նույնիսկ Անտարկտիդայում
10.11.2026 | 13:42
Հայ շախմատիստներն առաջատարների թվում են պատանեկան ԵԱ-ում
10.11.2026 | 13:33
Թրամփը Nvidia-ի ղեկավար Ջենսեն Հուանգին համարում է «բարձր բարոյական հատկանիշներ ունեցող մարդ»՝ չինուհու հետ սիրավեպի սկանդալի ֆոնին
10.11.2026 | 13:23
Աբու Դաբիում Ուկրաինայի պատվիրակությունը հանդիպում է անցկացնում եվրոպացիների և Թրամփի բանագնացների հետ
10.11.2026 | 13:10
Հայաստանը ԱՊՀ-ին չի տեղեկացրել կազմակերպությունից դուրս գալու պլանների մասին
10.11.2026 | 12:59
Աբու Դաբիում մեկնարկել են Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ բանակցությունները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 12:48
Հարի Քեյնը «Ոսկե գնդակի» առաջին գործող դափնեկիրն է, որը չի ընգրկվել FIFPro-ի տարվա խորհրդանշական հավաքականում
10.11.2026 | 12:42
Արսեն Գևորգյանն առողջական վիճակի հետ կապված գանգատներ չի ներկայացրել․ ՔԿԾ-ն մանրամասներ է հաղորդել
10.11.2026 | 12:34
Երևանում մեկնարկել է ԱՊՀ արդարադատության նախարարների խորհրդի 20-րդ հոբելյանական նիստը
Բոլորը

Ուկրաինայի անվտանգության ծառայությունը նախօրեին հայտարարել է, որ հատուկ նշանակության գնդապետ Իվան Վորոնիչի սպանությունը կատարվել է ՌԴ հատուկ ծառայությունների գործակալների կողմից։ Կիևի մարզում ձերբակալվելիս նրանք դիմադրություն են ցուցաբերել և սպանվել։

Ուկրաինայի անվտանգության ծառայության ղեկավար Վասիլ Մալյուկը հայտնել է կասկածյալների սպանության մասին։ Մամուլի ծառայության կողմից տարածված տեսանյութում Մալյուկը մեկնաբանել է, իր խոսքով, «ռուս գործակալների» ձերբակալությունը: Նա նրանց անվանել է «Ռուսաստանի Դաշնության ԱԴԾ գործակալամարտական խումբ»։

«Հետաքննչական և հակահետախուզական գործողությունների արդյունքում հայտնաբերվել է թշնամական որջը։ Ձերբակալության ժամանակ նրանք դիմադրություն են ցուցաբերել, ուստի սրիկաները վերացվել են»,- ասել է Մալյուկը։

Ուկրաինայի անվտանգության ծառայությունը պնդում է, որ Վորոնիչին սպանել են երկու մարդ՝ տղամարդ և կին: Իրենց համակարգողի հանձնարարությամբ նրանք հետևել են Վորոնիչին և իմացել նրա տեղաշարժի երթուղիները: Այնուհետև նրանց տրվել են այն թաքստոցի կոորդինատները, որտեղ գտնվել է խլացուցիչով ատրճանակը։ Ադրբեջանական լրատվամիջոցները, վկայակոչելով ուկրաինական աղբյուրներին, հայտնում են, որ ուկրաինացի գնդապետի սպանությունը կատարել են «երկու ռուսական գործակալներ»։ Նրանք Ադրբեջանի քաղաքացիներ Խագանի Գյուլալիզադեն և Նարմին Գուլիևան են։ Երկուսն էլ ունեն Ադրբեջանի անձնագիր, սակայն սերտորեն կապված են Ռուսաստանում քրեական խմբավորումների հետ։

Նշվում է, որ Գուլիևան Ուկրաինա է մուտք գործել 2025 թվականի մայիսի 15-ին Մոլդովայից՝ Մայակի-Ուդոբնոյե անցակետով։ Գյուլալիզադեն փորձել է Ուկրաինա մուտք գործել նույն սահմանային անցակետով այս տարվա փետրվարի 27-ին, սակայն նրան մուտքը մերժվել է, քանի որ նա Ուկրաինայի իրավապահ մարմինների տվյալների բազաներում գրանցված է եղել որպես հանցավոր խմբավորման անդամ։ Նրան արգելվել է մուտք գործել Ուկրաինա մինչև 2030 թվականը։ Գյուլալիզադեն, այնուամենայնիվ, հայտնվել է Կիևում։ Նա ուկրաինացի գնդապետի սպանության անմիջական կատարողն է, Գուլիևան պատասխանատու է աջակցության համար։

Ուկրաինայի անվտանգության ծառայության գնդապետ Իվան Վորոնիչը սպանվել էր հուլիսի 10-ին Կիևի Գոլոսիևսկի շրջանում: Տեսախցիկի տեսանյութի համաձայն՝ Վորոնիչին կրակել են բնակարանային շենքի մուտքից դուրս գալուց կարճ ժամանակ անց: Սպանության փաստով հարուցվել է քրեական գործ՝ իրավապահ մարմնի աշխատակցի կյանքի դեմ մահափորձի հատկանիշներով:

Ըստ The New York Times-ի՝ Վորոնիչը ծառայել է Ուկրաինայի անվտանգության դաշնային ծառայության հինգերորդ վարչությունում, որը զբաղվում է Ռուսաստանում և օկուպացված տարածքներում իրականացվող գործողություններով: Նա, ենթադրաբար, որոշ ժամանակ ղեկավարել է այդ ստորաբաժանումը: Այն աջակցություն է ստացել ԿՀՎ-ից և, ի թիվս այլ բաների, պատասխանատու է Դոնբասում «Մոտորոլա» անունով հայտնի ռուսամետ անջատողական հրամանատար Արսեն Պավլովի սպանության համար:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի