Կիևում Ուկրաինայի անվտանգության ծառայության գնդապետ է սպանվել․ ԶԼՄ-ներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 14:23
Ռաֆինյան երկարաձգել է «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. Աղբյուր
06.10.2026 | 14:14
«Դուք սաղ կյանքում թուրքերենի շարադրություն եք գրել», «Խելոք պուպուի պես գրում եք», «Խառնում ես»․ լեզվակռիվ Կարապետյանի ու Ռուբինյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:05
Բուլղարիայի ափերին ԱԹՍ-ները հարվածել են երկու նավի․ դրանցից մեկը խորտակվել է, անձնակազմը՝ անհետ կորել
06.10.2026 | 13:57
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 13:49
Հոկտեմբերի 6-ի երեկոյան և 7-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են հորդառատ անձրևներ
06.10.2026 | 13:40
Բաքուն հայտնել է, որ Սև ծովում բեռնատար նավի վրա ԱԹՍ-ի հարձակման հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել, ևս մեկը՝ անհետ կորել
06.10.2026 | 13:32
Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 13:31
NYMEX․ Ոսկու գինը նվազել է, արծաթինն ու պլատինինը՝ աճել
06.10.2026 | 13:24
Որ մի քիչ ջանք թափեմ, էնքան կպայմանավորվեմ Ձեզ հետ․ Ռուբեն Ռուբինյանը՝ Քրիստինե Վարդանյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 13:18
Հայաստանը և Cerebras-ը քննարկել են AI ենթակառուցվածքների ոլորտում համագործակցությունը
06.10.2026 | 13:06
Նաիր Թիկնիզյան. «Հպարտ եմ մեր հավաքականով»
06.10.2026 | 12:58
Պետք է տանել «ԱԱԾ պադվալ» և տասնամյակներով պահել. Նարեկ Կարապետյանը` ադրբեջանցի զինվորի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 12:47
Արթուր Խաչատրյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 12:46
Հայաստանը թույլ չի տա իր տարածքն օգտագործել Իրանի դեմ ուղղված գործողությունների համար․ Միրզոյանը՝ Ղալիբաֆին
06.10.2026 | 12:37
TRIPP-ի զարգացմանը զուգահեռ սպասվում է Հայաստան–Թուրքիա սահմանի բացում․ Փաշինյան
Բոլորը

Կիևի Գոլոսեևսկի շրջանում հուլիսի 10-ի առավոտյան ոստիկանությունը հայտնաբերել է տղամարդու դի՝ հրազենային վնասվածքով։ «Украинская правда»-ին իրավապահ մարմինների աղբյուրները հայտնել են, որ սպանվածը Ուկրաինայի անվտանգության ծառայության գնդապետ Իվան Վորոնիչն է։

Աղբյուրի տվյալներով՝ ժամը 09:00-ի սահմաններում գնդապետին մոտեցել է մի տղամարդ և ատրճանակից 5 կրակոց արձակել, որից հետո դիմել է փախուստի։

Գերագույն ռադայի նախկին պատգամավոր Իգոր Մոսիյչուկը և Պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչության նախկին աշխատակից Ռոման Չերվինսկին հաստատել են, որ մահացածը հատուկ գործողությունների կենտրոնի ավագ օպերատիվ սպա, գնդապետ Իվան Վորոնիչն էր։

Մի շարք ռուսական Z-բլոգերներ ենթադրում են, որ Վորոնիչը ներգրավված է եղել Ռուսաստանի տարածքում դիվերսիաների կազմակերպման մեջ։

Ուկրաինայի անվտանգության ծառայությունը հետաքննություն է սկսել հատուկ ծառայության աշխատակցի սպանության գործով՝ Ուկրաինայի քրեական օրենսգրքի 348-րդ հոդվածի համաձայն (իրավապահ մարմինների աշխատակցի կամ զինծառայողի կյանքի դեմ մահափորձ)։

Կիևի ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել Գոլոսեևսկի շրջանի բնակելի շենքի բակում տեղի ունեցած սպանության վայրից։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի