ԱԺ նիստում ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության քարտուղար Մինասյանը հայտարարեց, որ չի պաշտպանում պատգամավոր Հովիկ Աղազարյանին, քանի որ վերջինս կիսում է գործող իշխանության արարքների պատասխանատվությունը։ Ըստ Մինասյանի, սակայն, Աղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու միջնորդությունը դասական քաղաքական հետապնդում է։ «Այս հետապնդումը գործադրվում է բոլոր այն անձանց նկատմամբ, որոնք կառարկեն ձեր գլխավոր «ասողի» խոսքին: Դա այսօր հատկապես կիրառվում է …

