Մահացել է լեգենդար ռոք երաժիշտ Օզի Օսբորնը

Լուրեր

26.10.2026 | 10:06
Ավելի ծանր պատիժ, քան՝ այսօր. Ընտանեկան բռնության մասին օրենքում նոր փոփոխություններ են առաջարկվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 09:53
«Ռեալը» հաղթել է «Բարսելոնային» Մբապեի դուբլի շնորհիվ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
26.10.2026 | 09:30
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
26.10.2026 | 09:03
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նիստը. ՈՒՂԻՂ
26.10.2026 | 01:04
Մոտ 540 ձայնով պարտվել ենք Ստեփանավանում. ՔՊ-ական․ ՏԵՍԱՆՅՈւԹ
26.10.2026 | 00:42
Ինչ է կատարվում Ստեփանավանի ՔՊ շտաբում. նախնական տվյալներով պարտվել են. ՈՒՂԻՂ
26.10.2026 | 00:40
Շիրակի երկու համայնքներում հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները
25.10.2026 | 23:35
Նախնական արդյունքները՝ Գեղարքունիքի մարզի երեք համայնքներից
25.10.2026 | 23:23
Ավտոբուսը արգելափակվել է ձյան շերտում․ 49 ուղևորներից 20-ը երեխաներ են եղել
25.10.2026 | 23:00
Իջևանի 38/22 ընտրատեղամասում ՔՊ-ն առաջատար է եղել մեծ տարբերությամբ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 22:42
ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ իրավիճակային վերլուծության կենտրոնը արագ արձագանքել է 42 իրավիճակի
25.10.2026 | 22:00
«Ականատես»-ը 407 ընտրատեղամասից 137-ում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում
25.10.2026 | 21:45
Մեղրիի մի շարք բնակավայրերում ՔՊ-ն ստացել է ավելի քան 60%, Գորիսի 3 բնակավայրում «Համերաշխությունը»՝ 100%․ նախնական արդյունքներ
25.10.2026 | 21:36
Ստեփանավանում մասնակցությունը կազմել է 68.83%, Ֆիոլետովոյում՝ 25.39%․ ՏԻՄ ընտրությունների տվյալները՝ ժամը 20։00-ի դրությամբ
Բոլորը

76 տարեկանում մահացել է Black Sabbath-ի վոկալիստ Օզի Օսբորնը, հայտնում է The Guardian-ը՝ վկայակոչելով նրա ընտանիքի հայտարարությունը:

«Այնպիսի տխրությամբ, որը բառերով հնարավոր չէ փոխանցել, մենք ստիպված ենք տեղեկացնել, որ մեր սիրելի Օզի Օսբորնը մահացել է այսօր առավոտյան: Նա ընտանիքի հետ էր և շրջապատված էր սիրով»,- մասնավորապես ասված է հայտարարության մեջ:

Օսբորնը կյանքից հեռացել է Բիրմինգհեմում հրաժեշտի համերգ տալուց 16 օր անց: Այդ ժամանակ նրա հետ միասին 20 տարվա ընթացքում առաջին անգամ բեմ բարձրացան Black Sabbath ռոք խմբի դասական կազմի ներկայացուցիչները  կիթառահար Թոնի Այոմին, բասիստ Գիզեր Բաթլերը և հարվածային գործիքներ նվագող Բիլ Ուորդը։

2023 թվականին Օսբորնը հայտարարել էր համերգային գործունեությունը դադարեցնելու մասին՝ դեռևս 2019 թվականին ստացած ողնաշարի վնասվածքի պատճառով առողջության վատթարացման պատճառով։ 2020 թվականին Օսբորնը առաջին անգամ հրապարակավ խոսել է Պարկինսոնի հիվանդության դեմ իր պայքարի մասին։ Իր ավելի քան կեսդարյա կարիերայի ընթացքում Օսբորնը տվել է ավելի քան 2,5 հազար համերգ։