Ռուդոլֆ Գարբոյանը նույնպես Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչում է և իր առաջին մեդալը ապահովեց մեծահասակների Եվրոպայի առաջնությունում։ Այս մասին տեղեկացնում են Բռնցքամարտի ֆեդերացիայից։ «Աշխարհի բրոնզե մեդալակիրը Իսրայելի ներկայացուցիչ Դավիդ Զակարիի հետ մենամարտում բարձունքում էր ու ոչ մի շանս չտալով մրցակցին` շատ վստահ նվաճեց կիսաեզրափակիչի ուղեգիր»,- ասվում է հաղորդագրությունում։

