Բռնցքամարտիկ Ռուդոլֆ Գարբոյանը իր առաջին մեդալն է ապահովել մեծահասակների Եվրոպայի առաջնությունում
Ռուդոլֆ Գարբոյանը նույնպես Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչում է և իր առաջին մեդալը ապահովեց մեծահասակների Եվրոպայի առաջնությունում։ Այս մասին տեղեկացնում են Բռնցքամարտի ֆեդերացիայից։
«Աշխարհի բրոնզե մեդալակիրը Իսրայելի ներկայացուցիչ Դավիդ Զակարիի հետ մենամարտում բարձունքում էր ու ոչ մի շանս չտալով մրցակցին` շատ վստահ նվաճեց կիսաեզրափակիչի ուղեգիր»,- ասվում է հաղորդագրությունում։

