Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան հաղթանակով է մեկնարկել Հարավային Կորեայի մայրաքաղաք Սեուլում ընթացող WTA-250 շարքի մրցաշարում։ Առաջին շրջանում 24-ամյա թենիսիստը մրցել է աշխարհի 106-րդ ռակետ, ամերիկացի Սոֆյա Քենինի հետ ու հաղթել երեք սեթում՝ 3։6, 7։6 (7:4), 6:4։ Մրցախաղը տևել է 2 ժամ 46 րոպե։ Աշխարհի 121-րդ ռակետ Ալինա Չարաևան ու Սոֆյա Քենինն առաջին անգամ են հանդիպել: …

