Զելենսկին հույս ունի Թրամփի օգնությամբ մինչև ձմեռ ավարտել պատերազմը

Լուրեր

03.11.2026 | 23:29
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կդադարեցնի Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնության տրամադրումը
03.11.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.11.2026 | 23:07
Ադրբեջանում փակ դռների հետևում մեկնարկել է ընդդիմության ղեկավարի դատավարությունը
03.11.2026 | 22:59
Ուշիի ոլորաններում վթարից 3 տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
03.11.2026 | 22:44
Առանց արհեստական ձյան լեռնադահուկային հանգստավայրերը չեն կարողանա գործել. Ազիզյան
03.11.2026 | 22:33
OpenAI-ն աշխատանքի է ընդունել ԱՄՆ բանակի նախկին նախարար Դեն Դրիսկոլին, որը մասնակցել է ուկրաինական բանակցություններին
03.11.2026 | 22:26
ԵՄ-ին դիմում ներկայացնելը 2027-ին, 2028-ին կարող է իրատեսական լինել. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 22:14
Բաքուն «պերսոնա նոն գրատա» է հայտարարել Ադրբեջանի դեմ կոչեր հնչեցրած և թշնամանք հրահրած Իրանի 14 քաղաքացիների
03.11.2026 | 22:00
Վթար Օհանավան բնակավայրի մոտակայքում․ նախնական տվյալներով՝ կան զոհեր
03.11.2026 | 21:44
Քաղաքապետարանը հորդորում է որոշակի ժամերի Տիգրան Մեծի պողոտայի ձախ հատվածից մինչև Սայաթ-Նովայի խաչմերուկ մեքենա չկայանել
03.11.2026 | 21:27
Հանրային պաշտպանի գրասենյակը նոր ղեկավար ունի
03.11.2026 | 21:12
Ադրբեջանն ու Ուկրաինան համատեղ գործողություն են իրականացրել կիբերխարդախների ցանցի դեմ
03.11.2026 | 21:00
ԵՊՀ-ում չեք գտնի մի դասախոս, որի հետ ես քաղաքական զրույց եմ ունեցել․ չկա բուհի քաղաքականացում․ Հովհաննես Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 20:44
ԵՄ մաքսային համակարգում նոյեմբերի 3-ից կարտացոլվեն հայկական ապրանքների համար սահմանված արտոնությունները․ մաքսատուրքերը կվերադարձվեն
03.11.2026 | 20:30
Մանիպուլյացիաներ՝ TRIPP-ի շուրջ․ ինչ պնդումներ են տարածում ռուսալեզու Telegram ալիքները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ուկրաինայի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Զելենսկին և Դոնալդ Թրամփը սեպտեմբերի 22-ին հանդիպել են Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակում։ Հանդիպումից հետո Զելենսկին հույս է հայտնել, որ Սպիտակ տան ղեկավարը կօգնի մինչև ձմռան սկիզբն ավարտել պատերազմն Ուկրաինայում։ Փակ ձևաչափով անցկացված հանդիպումը նա բնութագրել է որպես «դրական և արդյունավետ», գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Ե՛վ Միացյալ Նահանգները, և՛ Ուկրաինան ցանկանում են, որպեսզի այս անիմաստ ռուսական պատերազմն ավարտվի մինչև ձմեռ։ Մենք քննարկել ենք հնարավոր ապաէսկալացիոն քայլերը, որոնք կարող են ճանապարհ բացել դեպի դիվանագիտություն»,- գրել է Ուկրաինայի նախագահը տելեգրամի իր ալիքում։

Լրագրողների հետ զրուցում էլ Զելենսկին հայտարարել է, որ Կիևը պատրաստ է դադարեցնել Ռուսաստանի էներգետիկ օբյեկտներին հասցվող հարվածները՝ Մոսկվայի կողմից փոխադարձության պայմանով։

«Մենք պատրաստ ենք էներգետիկ հրադադարի ցանկացած ձևաչափի, եթե Ռուսաստանը համաձայնի չհարձակվել մեր էներգետիկ համակարգի վրա»,- ասել է Ուկրաինայի նախագահը։

Միևնույն ժամանակ, նա նշել է, որ իրեն հայտնի չէ Մոսկվայի դիրքորոշումը, սակայն հույս ունի, որ ամերիկյան կողմը կգտնի նրանց «որևէ բանակցության դրդելու» միջոցը։

Զելենսկին կրկին հայտարարել է, որ պատրաստ է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպել «ցանկացած ժամանակ»։

«Թրամփը կարող է կազմակերպել եռակողմ հանդիպում, որի ընթացքում առաջնորդները կկարողանան քննարկել բոլոր կարևոր հարցերը և կփորձեն վերջ դնել պատերազմին»,- նշել է նա։

Զելենսկիի և Թրամփի բանակցությունների մեկնարկից առաջ DW-ի թղթակիցը Սպիտակ տան ղեկավարին հարցրել էր, թե հնարավո՞ր է ԱՄՆ-ի, Ուկրաինայի և Ռուսաստանի առաջնորդների եռակողմ հանդիպում Մայամիում կայանալիք G20-ի գագաթնաժողովում, և արդյո՞ք Թրամփը պատրաստ է Պուտինին հրավիրել այդ գագաթնաժողովին։

«Մենք արդեն հանդիպել ենք Ալյասկայում։ Չգիտեմ՝ ինչ կլինի Մայամիի հետ կապված։ Շուտով Մայամիում մեծ միջոցառում կունենանք, բայց նա կհանդիպի։ Նա պատրաստ է հանդիպել։ Նա ցանկանում է, որ պատերազմն ավարտվի»,- ասել է Թրամփը։

Բանակցություններից հետո Զելենսկին նաև հայտնել է, որ Թրամփը «դրական է տրամադրված» Ուկրաինայում Patriot հակահրթիռային հրթիռների արտադրության լիցենզիաների տրամադրման հարցում․ «Մենք կսկսենք այս նախագիծը, սակայն, կրկին, ես հստակ չգիտեմ։ Հնարավոր է՝ մեկ տարի կամ մեկուկես տարի, բայց սա ապագային միտված նախագիծ է»։

Սեպտեմբերի 22-ից 26-ը Նյու Յորքում անցկացվում է ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 81-րդ նստաշրջանը, որին մասնակցում է աշխարհի շուրջ 130 առաջնորդ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի