Համաշխարհային օլիմպիադա. Լևոն Արոնյանը չի խաղա Հայաստանի հավաքականի դեմ

Լուրեր

20.10.2026 | 12:10
Փաշինյանը՝ ընտրություններից առաջ ճնշումների մասին // Պապիկյանը Չեխիա է մեկնել․ ԼՈՒՐԵՐ
20.10.2026 | 12:05
Երևանի ավտոբուսում կնոջը վիրավորող տղամարդը հայտնաբերվել և ձերբակալվել է
20.10.2026 | 12:02
ԱԺ աշխատանքի և բարեկեցության հարցերի հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
20.10.2026 | 12:01
Կիևի մարզում ռուսական հարձակման հետևանքով զոհվել է 3 մարդ, ևս 6-ը՝ վիրավորվել
20.10.2026 | 11:49
Թրամփը կրկին քննադատել է Զելենսկիին և հայտարարել, որ պատրաստ է Չինաստանում հանդիպել Պուտինի և Սի Ցզինպինի հետ
20.10.2026 | 11:38
Փարիզում և այլ քաղաքներում մասնակի պարետային ժամերը գործել են․ Ֆրանսիայի վարչապետը հայտնել է՝ սահմանափակումն արդյունք է տվել
20.10.2026 | 11:30
Նոր հանքավայրեր, միլիոնավոր դոլարների ներդրումներ․ ի՞նչ քննարկվեց Mining Armenia Forum 2026-ում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 11:20
Կանանց պահանջներն ու առաջարկները՝ կենսաբազմազանության պահպանման օրակարգում․ ՈՒՂԻՂ
20.10.2026 | 11:08
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը սկսում է պայքաը ԱԱ-2028-ի որակավորման փուլում
20.10.2026 | 11:00
Երևանի երկու առևտրի կետերում երեխաների առողջության համար վտանգավոր խաղալիքներ են հայտնաբերվել
20.10.2026 | 10:48
ՀՀ դեսպանը Ջորջ Վաշինգտոնի համալսարանի հայ ուսանողների հետ քննարկել է հայ-ամերիկյան հարաբերությունները
20.10.2026 | 10:37
Ուիթկոֆն Օսլոյում կհանդիպի Զելենսկիի հետ, ապա կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների․ ԶԼՄ-ներ
20.10.2026 | 10:24
Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Չեխիա
20.10.2026 | 10:16
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 20-ի դրությամբ
20.10.2026 | 10:02
Ռոնալդուն 30 օրով հեռացվել է Պորտուգալիայի հավաքականից
Բոլորը

Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում անցկացվող շախմատի 46-րդ Համաշխարհային օլիմպիադայում հանգստյան օրվանից հետո սեպտեմբերի 23-ին կկայանան 7-րդ տուրի պարտիաները:

Հայաստանի հավաքականը կմրցի ԱՄՆ-ի թիմի հետ, որի կազմում հանդես է գալիս Լևոն Արոնյանը: Հայ գրոսմայստերը չի մասնակցի իր նախկին թիմի դեմ մրցամարտին:

Հայաստանի հավաքականի կազմում հանդես կգան Հայկ Մարտիրոսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Շանթ Սարգսյանը և Գաբրիել Սարգսյանը: Ամերիկացիների քառյակն է՝ Ֆաբիանո Կարուանա, Ուեսլի Սոն, Հանս Նիման, Էվոնդեր Լյան:

Հայաստանի հավաքականը նախորդ 6 տուրերում տարել է 5 հաղթանակ, գրանցել 1 ոչ-ոքի ու 11 միավորով 2-3-րդ տեղերն է բաժանում Չինաստանի հավաքականի հետ: Առաջատարն Ուզբեկստանի հավաքականն է, որը հաղթել է բոլոր տուրերում և ունի 12 միավոր: ԱՄՆ-ի հավաքականը հավաքել է 10 միավոր:

Կանանց Հայաստանի հավաքականի մրցակիցն Ադրբեջանի թիմն է: Պարտիաներ կանցկացնեն Լիլիթ Մկրտչյանը, Մարիամ Մկրտչյանը, Էլինա Դանիելյանը և Սուսաննա Գաբոյանը:

Կանանց Հայաստանի հավաքականը նախորդ տուրերում տարել է 5 հաղթանակ, կրել 1 պարտություն ու 10 միավորով բաժանում է 3-13-րդ տեղերը:

Համաշխարհային օլիմպիադան կավարտվի սեպտեմբերի 27-ին: Կանցկացվի 11 տուր:

Դավիթ Եղիազարյան