Ինձ համար պատիվ էր լինել «ազատագրված տարածքներ» (նկատի ունի Արցախը) այցելած Իսրայելի առաջին դեսպանը։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Բաքվում Իսրայելի դեսպան Ջորջ Դիքը Ադրբեջանում իր գործունեության արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում: «44-օրյա պատերազմի ընթացքում Ղարաբաղի ազատագրման շնորհիվ յուրաքանչյուր ադրբեջանցի այսօր կարող է կրկին քայլել Ղարաբաղի հողով՝ Շուշայից մինչև Լաչին։ Ինձ համար պատիվ էր …

