ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հերքել է տեղեկությունները, որ Սպիտակ տունը քննարկում է «Հյուսիսային հոսք 2»-ի նկատմամբ պատժամիջոցների չեղարկման հնարավորությունը Ուկրաինայի հարցի խաղաղ կարգավորման ընթացքում։ Այս մասին ավելի վաղ հայտնել էր Politico-ն։ «Սա միանշանակ սուտ է։ Ո՛չ Սթիվ Ուիթկոֆը, ո՛չ էլ ես որևէ զրույց չենք ունեցել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վերացման մասին՝ որպես Ուկրաինայի հետ համաձայնագրի մաս։ …

