Կրեմլը հայտարարել է, որ Պուտին-Զելենսկի հանդիպում մինչև օգոստոսի վերջ դժվար թե հնարավոր լինի

Լուրեր

06.11.2026 | 15:00
Իրանը Կատարի միջոցով միջուկային առաջարկ է ուղարկել ԱՄՆ-ին
06.11.2026 | 14:51
Պեսկովը հայտարարել է, որ Երևանը փաստացի չի մասնակցում ՀԱՊԿ աշխատանքներին
06.11.2026 | 14:42
ԱՄՆ-ն ավելի քան 1,8 մլն դոլար է հատկացրել Հայաստանում 16 մշակութային ժառանգության պահպանության ծրագրերի․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
06.11.2026 | 14:33
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Մ-20 ԱԱ-ում
06.11.2026 | 14:24
Էդուարդ Աղաջանյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.11.2026 | 14:22
Ճապոնիան բողոք է հայտնել Ռուսաստանին՝ Japan Tobacco International-ի ակտիվները ժամանակավոր կառավարման հանձնելու համար
06.11.2026 | 14:11
Հայաստանում սպասվում է անձրև և ձյուն․ ջերմաստիճանը կնվազի
06.11.2026 | 14:02
Ադրբեջանն ու Ուկրաինան տնտեսական համագործակցության զարգացման գործողությունների ծրագիր են ընդունել
06.11.2026 | 13:50
Կարեն Ասլանյանը՝ դասակարգման առաջատար. Հայաստանի ըմբիշների թարմացված դիրքերը UWW-ի աղյուսակում
06.11.2026 | 13:48
Մեսրոպ Մեսրոպյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.11.2026 | 13:43
Հայաստանն ու Մեծ Բրիտանիան ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրը
06.11.2026 | 13:38
Ռուսական զորքերը հարձակվել են Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքային օբյեկտների վրա
06.11.2026 | 13:29
ՌՈ-ն կարող է իրավունք ստանալ վերահսկելու հեռախոսային հաղորդակցությունը
06.11.2026 | 13:20
Երկրպագուներն առաջարկել են ՀՖՖ նախագահի իրենց թեկնածուին
06.11.2026 | 13:13
Ռյուտեն հայտարարել է, որ ռուս-ուկրաինական պատերազմում հաղթողներ չեն լինելու
Բոլորը

Կրեմլում կարծում են, որ Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների հանդիպումը, ինչպես առաջարկում է Կիևը, քիչ հավանական է, որ տեղի ունենա մինչև օգոստոսի վերջ, փոխանցում է Meduza-ն։

«Բարձր մակարդակի հանդիպումը կարող է և պետք է վերջ դնի կարգավորմանը և ամրագրի այս համաձայնագրերի ձևաչափերը, որոնք պետք է մշակվեն փորձագիտական աշխատանքի ընթացքում։ Հակառակն անել հնարավոր չէ։ Հնարավո՞ր է, արդյոք, 30 օրում անցնել նման բարդ գործընթացի միջով։ Ակնհայտ է, որ դա քիչ հավանական է»,- ճեպազրույցի ժամանակ ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Կրեմլի խոսնակը նաև նշել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների կողմից բանակցությունների երկրորդ փուլում փոխանակված հուշագրերի նախագծերը «տրամագծորեն հակառակն» են։

«Քիչ հավանական է, որ դրանք կարելի է մեկ գիշերվա ընթացքում մերձեցնել, դա կպահանջի շատ բարդ դիվանագիտական աշխատանք»,- հավելել է նա։

Հուլիսի 23-ին Ստամբուլում կայացած ռուս-ուկրաինական բանակցությունների երրորդ փուլից հետո Կիևի պատվիրակությունն առաջարկել է օգոստոսի վերջին անցկացնել Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներՎլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկիի անձնական հանդիպում՝ Թուրքիայի ու ԱՄՆ նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Դոնալդ Թրամփի մասնակցությամբ։

Ուկրաինայի նախագահի խոսքով՝ երկար ժամանակ անց առաջին անգամ ռուս-ուկրաինական բանակցություններում Կրեմլից ազդանշաններ են հնչել առաջնորդների հնարավոր հանդիպման մասին։

«Մենք միշտ հրապարակայնորեն բարձրացնում ենք առաջնորդների մակարդակով հանդիպման հարցը։ Եվ նրանք հիմա սկսել են խոսել այս մասին մեզ հետ զրույցում։ Սա արդեն շարժում է դեպի հանդիպման որոշակի ձևաչափ»,- ուկրաինական լրատվամիջոցների հետ զրույցում ասել է Զելենսկին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի