Իրանն ու ԵՄ-ն «լուրջ, անկեղծ» քննարկումներ են անցկացրել․ Իրանի ԱԳ փոխնախարար

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Եվրոպական եռյակի (Գերմանիա, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա) հետ բանակցություններում Իրանի պատվիրակության անդամ, իրավական և միջազգային հարցերով փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին մանրամասներ է հայտնել Ստամբուլում անցկացված միջուկային բանակցություններից, գրում է IRNA-ն։

Նա նշել է, որ Իրանն ու եվրոպական եռյակը լուրջ բանակցություններ են վարել «կոնկրետ գաղափարներով»։

«Արտգործնախարարի տեղակալ Մաջիդ Թախտ Ռավանչիի հետ միասին մենք լուրջ, անկեղծ և մանրամասն քննարկում ենք անցկացրել E3/EU հետ։ Քննարկվել և վերանայվել են պատժամիջոցների վերացման և միջուկային հարցի վերաբերյալ վերջին զարգացումները»,- գրել է Ղարիբաբադին իր X էջում։

Իրանի փոխարտգործնախարարն ասել է, որ իրանական կողմը «լուրջ» քննադատել է եվրոպացիների դիրքորոշումը Իսրայելի ռեժիմի և Միացյալ Նահանգների կողմից Իրանի ժողովրդի դեմ վերջերս սանձազերծված ագրեսիայի վերաբերյալ և բացատրել է Իրանի սկզբունքային դիրքորոշումները, այդ թվում, այսպես կոչված, «հետադարձ կապի մեխանիզմի» վերաբերյալ։

«Երկու կողմերն էլ հանդիպմանը եկել են կոնկրետ գաղափարներով, որոնց տարբեր կողմերը քննարկվել են։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ այս հարցի շուրջ խորհրդակցությունները կշարունակվեն»,- նշել է նա։

Հանդիպումից առաջ Իրանի րտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային IRNA-ին ասել էր, որ Իրանի և Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի կազմի մեջ մտնող E3-ի միջև հանդիպումը արժեքավոր հնարավորություն է ներկայացնում երեք եվրոպական երկրների համար՝ վերանայելու իրենց դիրքորոշումը Իրանի միջուկային հարցի վերաբերյալ և ծառայում է որպես այս հարցի վերաբերյալ իրենց իրատեսության ստուգում։

Եվրոպական եռյակը 2015 թվականին կնքված Իրանի միջուկային համաձայնագրի մաս է կազմում, որը պաշտոնապես անվանվել է համապարփակ գործողությունների ծրագիր։

Հավելենք, որ Ստամբուլում բանակցությունները տեղի են ունեցել Իրանի գլխավոր հյուպատոսությունում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի