Ստրասբուրգում կայացել է ԵԽԽՎ գարնանային նստաշրջանը, որի աշխատանքներին մասնակցել է վեհաժողովում Հայաստանի Ազգային ժողովի պատվիրակությունը` ԱԺ նախագահի տեղակալ, պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանի գլխավորությամբ: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ԱԺ-ի տարածած հաղորդագրությունից, նիստերի առանցքում են եղել աշխարհաքաղաքական զարգացումները, ընթացող պատերազմները: Անդրադարձ է կատարվել նաեւ Հարավային Կովկասում մարդու իրավունքների վիճակին:

