Թել Ավիվում հազարավոր մարդիկ ցույց են անցկացրել Գազան գրավելու ծրագրերի դեմ

Լուրեր

12.01.2026 | 23:30
Գերմանիան և Հնդկաստանն ընդլայնում են ռազմական համագործակցությունը
12.01.2026 | 23:17
Մեծ Բրիտանիան հետաքննում է Իլոն Մասկի Grok չաթբոտի վարքագիծը, որը «մերկացնում» է իրական մարդկանց
12.01.2026 | 23:09
Երևանում և 6 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
12.01.2026 | 23:01
ԱՄՆ-ում հետաքննություն է սկսվել Դաշնային պահուստային համակարգի ղեկավարի դեմ․ նա այս քայլն անվանել է Թրամփի վարչակազմի կողմից սպառնալիքների և ճնշման մաս
12.01.2026 | 22:53
Արման Ծառուկյան․ Այդ օրը ոչ ոք չէր կարող կանգնեցնել ինձ
12.01.2026 | 22:41
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը մասնակցել է իշխանություններին սատարող հանրահավաքին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.01.2026 | 22:29
Թուրքիայում զինվորականներ են ձերբակալվել
12.01.2026 | 22:17
Կիպրոսում Ռուսաստանի դեսպանատան աշխատակցին մահացած են գտել իր աշխատասենյակում
12.01.2026 | 22:04
«Նա ոչ մի խաղաքարտ չունի, կամ միայն ես». Թրամփը՝ Զելենսկիի մասին
12.01.2026 | 21:50
ԻՔՄ-ն Սոլովյովի կողմից ՀՀ-ի դեմ ռազմական ագրեսիայի հրապարակային կոչի դեպքով հաղորդում է ներկայացրել Դատախազություն
12.01.2026 | 21:39
Դանիան և Գրենլանդիան չորեքշաբթի ԱՄՆ-ի հետ բանակցություններ կանցկացնեն
12.01.2026 | 21:26
Չաբի Ալոնսոն հեռացվեց «Ռեալից»․ նոր մարզիչը հայտնի է
12.01.2026 | 21:13
Ալիևը Հայաստանին մեղադրել է ժամանակին Ադրբեջանի դեմ իրականացված «ջրային ահաբեկչության» մեջ
12.01.2026 | 21:00
Իրանում քաղաքացիական պատերազմի վտանգ կլինի, եթե բանակն անցնի ցուցարարների կողմը՝ ի հեճուկս ԻՀՊԿ-ի․ Աննա Դավթյան-Գևորգյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.01.2026 | 20:54
Իրանի խորհրդարանի խոսնակը Թրամփին սպառնում է «անմոռանալի դասով» նոր հարձակման դեպքում
Բոլորը

Թել Ավիվում շաբաթ երեկոյան՝ օգոստոսի 9-ին, հազարավոր մարդիկ դուրս եկան փողոց՝ բողոքելով Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի պլանի դեմ, որը նախատեսում է ընդլայնել Իսրայելի պաշտպանության բանակի (ՑԱՀԱԼ) ռազմական գործողությունները Գազայի հատվածում և օպերացիայի ընթացքում վերահսկողության տակ վերցնել Գազա քաղաքը, փոխանցում է DW-ն։

Ցույցի մասնակիցները կոչ էին անում անհապաղ դադարեցնել Իսրայելի պատերազմը ՀԱՄԱՍ ահաբեկչական կազմակերպության դեմ, որը հարձակվել էր երկրի վրա 2023թ․ հոկտեմբերին, և հասնել դեռևս գերիների կարգավիճակում գտնվող իսրայելցիների ազատմանը։ Կազմակերպիչների տվյալներով՝ ցույցին մասնակցել է շուրջ 100․000 մարդ։

Որոշ մասնակիցներ ձեռքերում պահել էին իսրայելցի գերիների լուսանկարներով պաստառներ, իսկ մյուսները՝ Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների հետևանքով զոհված պաղեստինցի երեխաների պատկերներով։

«Սա պարզապես ռազմական որոշում չէ։ Դա կարող է դառնալ մահապատժի որոշում այն մարդկանց համար, ում մենք ամենից շատ ենք սիրում», — Reuters-ը մեջբերում է ցույցի մասնակից Լիշեյ Միրան Լավիին, որը գերի դարձած Օմրի Լավիի կինն է։ Կինը կոչ է արել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին միջամտել և անհապաղ վերջ դնել պատերազմին։

Reuters-ի վկայակոչած հասարակական կարծիքի հարցումները ցույց են տալիս, որ Իսրայելի բնակչության ճնշող մեծամասնությունը կողմ է պատերազմը անհապաղ դադարեցնելուն՝ գերիների ազատման նպատակով։ Իսրայելի կառավարության տվյալներով՝ այս պահին կենդանի է մոտ 20 գերի՝ 50-ից, որոնց ազատելը դեռ չի հաջողվել։

Ավելի վաղ՝ օգոստոսի 8-ին, Իսրայելի անվտանգության կաբինետը հավանություն է տվել պաղեստինյան արմատական իսլամիստական ՀԱՄԱՍ շարժման «ջախջախման» և Գազա քաղաքի վերահսկողությունը վերցնելու ծրագրին։ Որոշումը կայացվել է իսրայելական բարձրաստիճան պաշտոնյաների գիշերային խորհրդակցությունից հետո՝ չնայած միջազգային հանրության աճող կոչերին պատերազմը դադարեցնել, բազմաթիվ իսրայելցիների բողոքներին, որոնք անհանգստանում են ՀԱՄԱՍ-ի կողմից պահվող գերիների ճակատագրի համար, և ընդդիմության քննադատությանը։

Նախկինում Նեթանյահուն ամերիկյան Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում ներկայացրել էր ծրագրի մի մասը՝ նշելով, որ Իսրայելը նախատեսում է վերահսկողության տակ վերցնել Գազայի ամբողջ հատվածը։ Իսրայելի զինված ուժերն արդեն վերահսկում են անկլավի մոտ երեք քառորդը։

ՑԱՀԱԼ-ը բազմիցս ավիահարվածներ է հասցրել Գազա քաղաքին և իրականացրել այնտեղ ներխուժումներ։ Սակայն դա անկլավի այն քիչ տարածքներից է, որը չի վերածվել իսրայելական բուֆերային գոտու և չի ենթարկվել տարհանման։ AP գործակալության գնահատմամբ՝ այս տարածքում լայնածավալ ցամաքային գործողությունը կարող է հանգեցնել տասնյակ հազարավոր մարդկանց տեղահանման և էլ ավելի բարդացնել սննդի մատակարարումը։

Օգոստոսի 8-ին, Նեթանյահուի՝ Գազայի հատվածում ռազմական գործողությունները ընդլայնելու մասին հայտարարությունից ընդամենը մի քանի ժամ անց, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարեց, որ Գերմանիան «մինչև հետագա ծանուցումը» թույլ չի տա Իսրայելին ռազմական տեխնիկայի արտահանում, որը կարող է օգտագործվել Գազայի հատվածում։ Այս որոշումը, սակայն, կտրուկ քննադատության ալիք բարձրացրեց, այդ թվում՝ Մերցի ղեկավարած Քրիստոնեա-դեմոկրատական միության (ՔԴՄ) և նրա գործընկեր Քրիստոնեա-սոցիալական միության (ՔՍՄ) շարքերում։

Օգոստոսի 9-ին Գերմանիան, Իտալիան, Մեծ Բրիտանիան, Ավստրալիան և Նոր Զելանդիան համատեղ հայտարարություն տարածեցին, որով դատապարտեցին Իսրայելի անվտանգության կաբինետի որոշումը Գազայի հատվածում սկսել նոր հարձակողական գործողություն, որն ենթադրում է Գազա քաղաքի վերահսկողության տակ վերցնելը։