ԿԺԴՀ-ն ապամոնտաժում է բարձրախոսները Հարավային Կորեայի հետ սահմանի մոտ

Լուրեր

25.11.2026 | 13:08
«Երևի մտածում են՝ սրանով Քոչարյանը կարող է կալանավայրից զանգի ասի՝ «վեց ձայնը տվե՛ք»․ Լևոն Քոչարյանը՝ Սահմանադրության նախագծի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.11.2026 | 12:57
Իսրայելի ՊՆ ղեկավարը հայտարարել է, թե Իրանը քիմիական զենք է մշակում՝ զգուշացնելով հնարավոր հարվածի մասին
25.11.2026 | 12:45
Թրամփը հայտարարել է, որ Իրանի դեմ պատերազմը ֆինանսավորված է մինչև հունվար
25.11.2026 | 12:30
Զելենսկին կտրուկ է արձագանքել Լուկաշենկոյի՝ Պուտինի մոտ միասին մեկնելու առաջարկին
25.11.2026 | 12:26
Դեկտեմբերի 4–6-ը Երևանում երրորդ անգամ կանցկացվի առողջապահության միջազգային ցուցահանդեսը՝ Healthcare Expo Armenia–ն
25.11.2026 | 12:19
Արթուր Պետրոսյան. «Ես հավատում եմ Գևորգ Ղազարյանին և նրա թիմին»
25.11.2026 | 12:15
«Իրավահավասարության ապահովման և խտրականությունից պաշտպանության մասին» օրինագծի քննարկումը․ ՈՒՂԻՂ
25.11.2026 | 12:10
Գրիգորյան-Օվերչուկ հանդիպում Մոսկվայում // Ձյան տեղումներ են սպասվում․ ԼՈՒՐԵՐ
25.11.2026 | 12:08
Սև ուրբաթի գնումնե՞ր արտարժույթով․ բացահայտեք Rate.Trading-ի հնարավորությունները
25.11.2026 | 12:01
Ուկրաինան հարվածել է Սամարայի մարզին․ հրդեհվել են երկու նավթավերամշակման գործարանները
25.11.2026 | 12:00
Կոտայքում 2007-ի հողերի աճուրդների գործով երեք անձից հօգուտ պետության կբռնագանձվի շուրջ 357 մլն դրամ
25.11.2026 | 11:51
Կանանց նկատմամբ բռնությունը չի կարող արդարացվել ավանդույթներով կամ հասարակական ընկալումներով․ ՄԻՊ-ի ուղերձը
25.11.2026 | 11:39
Թուրքիայում ռազմական ուղղաթիռ է վթարվել․ զոհվել է 5 զինծառայող
25.11.2026 | 11:30
CAS-ը Սենեգալի հավաքականին հռչակել է Աֆրիկայի գավաթի հաղթող
25.11.2026 | 11:20
ԱՄՆ դատարանը Huawei-ին մեղավոր է ճանաչել պատժամիջոցները խախտելու և առևտրային գաղտնիքներ գողանալու համար
Բոլորը

Հյուսիսային Կորեան սկսել է ապամոնտաժել բարձրախոսները, որոնք տեղակայված են Հարավային Կորեայի հետ սահմանի երկայնքով և օգտագործվում էին քարոզչական ուղերձների տարածման համար, հաղորդում է AFP գործակալությունը՝ վկայակոչելով Կորեայի Հանրապետության Զինված ուժերի Շտաբների պետերի կոմիտեն։ Ավելի վաղ նույն քայլն իրականացրել էր նաև Սեուլը։

Միևնույն ժամանակ հարավկորեացի զինվորականները ճշտել են, որ դեռ պետք է համոզվեն՝ բարձրախոսները հեռացվել են «բոլոր շրջաններից»։

Հարավային Կորեան առաջին անգամ բարձրախոսների միջոցով Հյուսիսային Կորեա հաղորդումներ է հեռարձակել 2004 թվականին՝ դրանք տեղադրելով երկու պետությունների միջև սահմանազատման գծի երկայնքով, և պարբերաբար վերականգնել է եթերումը։ ԿԺԴՀ սահմանամերձ շրջանների բնակիչները կարող էին լսել լուրեր և k-pop երաժշտություն, որոնք չէին ենթարկվում հյուսիսկորեական ցենզուրային։

Վերջին անգամ հեռարձակումը վերսկսվել էր մեկ տարի առաջ, երբ Փհենյանը սկսել էր դեպի հարավային հարևանն ուղարկել աղբով լցված օդապարիկներ։ Վերջին ամիսներին Հարավային Կորեայի բնակիչները բողոքում էին, որ ԿԺԴՀ-ից հեռարձակվում են նյարդայնացնող ձայներ՝ օրինակ՝ կենդանիների ոռնոց կամ ղողանջների հարվածներ։