Սարատովը ենթարկվել է ուկրաինական անօդաչուների հարձակման․ բեկորները ընկել են բնակելի տան բակում, կա զոհ

Լուրեր

05.11.2026 | 11:40
Զելենսկին ԱՄՆ ընտրություններից հետո Ուկրաինային աջակցելու դրական տեղաշարժեր է ակնկալում
05.11.2026 | 11:25
Գագիկ Ծառուկյանը ևս 3 ամսով կմնա կալանքի տակ
05.11.2026 | 11:20
9 գոլ խփած «Կոմոն» ռեկորդ է սահմանել Չեմպիոնների լիգայում
05.11.2026 | 11:16
Տավրոս Սափեյանը դատի է տվել Իրինա Յոլյանին․ պահանջում է ԱԺ ամբիոնից հերքում և 3 մլն դրամ
05.11.2026 | 11:11
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով Ռյազանի նավթավերամշակման գործարանն ու Wildberries-ի պահեստը հրդեհվել են
05.11.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 10:48
Վենսը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը հանրապետականների պարտության պատճառն է ընտրություններում
05.11.2026 | 10:37
Աշտարակ համայնքին է վերադարձվել շուրջ 1,2 մլրդ դրամ արժողությամբ 33,7 հա հողատարածք
05.11.2026 | 10:24
«Ուրարտու». «Այս որոշումը հակասում է հայկական ֆուտբոլի շահերին»
05.11.2026 | 10:15
Սամվել Կարապետյանը կալանավորվեց մեկ ամսով
05.11.2026 | 10:08
Կարեն Խաչանովը դուրս է մնացել Փարիզի «Մասթերսից»
05.11.2026 | 10:00
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
05.11.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 5-ի դրությամբ
05.11.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
05.11.2026 | 00:08
Ինչ է որոշել ընդդիմությունը. Նարեկ Կարապետյանը հանդիպումից հետո մանրամասներ հայտնեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Օգոստոսի 10-ի գիշերը Սարատովում ուկրաինական անօդաչուների հարձակման ընթացքում դրանցից մեկը ընկել է բնակելի տան բակում, ինչի հետևանքով մեկ մարդ մահացել է, Meduza-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է մարզի նահանգապետ Ռոման Բուսարգինը։

Հարձակման հետևանքով կան նաև մի քանի վիրավորներ․ նրանցից մեկը տեղափոխվել է հիվանդանոց, մնացածին տեղում բժշկական օգնություն է ցուցաբերվել։ Երեք բազմաբնակարան շենքերի բնակիչներ տարհանվել են։

Բուսարգինի խոսքով՝ հարձակման ժամանակ վնասվել է «արդյունաբերական ձեռնարկություններից մեկը»։ Ուկրաինական ԶԼՄ-ների պնդմամբ՝ անօդաչուները հարվածել են նավթավերամշակման գործարանին, որը գտնվում է Սարատովի հարավ-արևմուտքում՝ Զավոդսկոյ շրջանում։

Տարբեր շրջանների ականատեսներ հայտնել են հարձակումից հետո սկսված հրդեհների մասին։

Ռուսաստանի Պաշտպանության նախարարության տվյալներով՝ Սարատովի մարզի երկնքում օդային պաշտպանության ուժերը խոցել են ութ անօդաչու։ Ըստ գերատեսչության՝ ամբողջ գիշերվա ընթացքում Ռուսաստանի տարբեր շրջաններում խոցվել և ոչնչացվել է 121 ուկրաինական անօդաչու։ Ուկրաինայի հետ սահմանակից մարզերից բացի, հարվածի են ենթարկվել նաև Ռուսաստանի կենտրոնական մասում գտնվող որոշ շրջաններ։