«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի գործունեությունը կդադարեցվի․ նոր նախագիծ՝ ԱՆ-ից

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի գործունեությունը դադարեցնելու մասին որոշման նախագիծը։

Հիմնարկում պահվող դատապարտյալների և կալանավորված անձանց բուժման գործընթացը առաջարկվում է կազմակերպել ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում ստեղծված Առողջապահության նախարարության «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի նոր տեղամասում, իսկ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց բուժումը կազմակերպել «Հոգեկան առողջության պահպանման ազգային կնետրոն» մասնագիտական կենտրոնում:

Նշվում է, որ ՔԿՀ-ն չի համապատասխանում բժշկական հաստատությանը ներկայացվող արդի պահանջներին, ինչը բազմիցս արձանագրվել է միջազգային և տեղական մարմինների կողմից:

«Մասնավորապես, Եվրոպայի խորհրդի (ԵԽ) Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեն (ԽԿԿ)-ն 2024 թվականի նոյեմբերի 13-ին հրապարակել է Հայաստան կատարած այցի արդյունքներով զեկույց, որտեղ մասնավորապես նշվել է. «Ինչ վերաբերում է Դատապարտյալների հիվանդանոցին, ապա այնտեղ կենսապայմանները 2019 թվականի պարբերական այցելությունից ի վեր ավելի են վատթարացրել, ամբողջ հաստատությունը գտնվում է խորը խարխուլ վիճակում (բացառությամբ հիվանդների սեփական ֆինանսական միջոցներով նախկինում վերանորոգված որոշ սենյակների): Ամփոփելով՝ Դատապարտյալների հիվանդանոցի պայմանները առողջապահական հաստատությանը չեն համապատասխանում, և Կոմիտեն կոչ է անում հայկական իշխանություններին շուտ փակել այն»»,-նշվում է հիմնավորման մեջ:

Ինչ վերաբերվում է ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկին ամրակցված զենքերը, զինամթերքը և հատուկ միջոցները մինչև հիմնարկի գործունեությունը դադարեցնելը ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի պահպանության ապահովման բաժին հանձնելուն, ապա դրանց պահպանության ապահովման հետ կապված այն պետք է իրականցվի մինչև հիմնարկի գործունեության դադարեցումը՝ դատապարտյալների և կալանավորված անձանց փոխադրման գործընթացն իրականացնելուց հետո։