«Ուժով սահմանների փոփոխությունը անհնար է»․ Եվրոպայի առաջնորդները աջակցել են Կիևին՝ Թրամփի և Պուտինի հանդիպման նախօրեին

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Ուկրաինայի ապագայի վերաբերյալ բանակցությունները չեն կարող անցկացվել առանց նրա մասնակցության և մինչ հրադադարի հաստատումը, իսկ Ռուսաստանի համար տարածքային զիջումները՝ որպես խաղաղության պայման, բացառված են։ Այս մասին համատեղ հայտարարությամբ հանդես եկան եվրոպական երկրների առաջնորդները՝ ուկրաինական ղեկավարության հետ շաբաթ օրը անցկացված բանակցությունների և խորհրդակցությունների արդյունքներով, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Այս հայտարարությունը պատասխանում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, որը նախատեսում է օգոստոսի 15-ին ԱՄՆ-ում հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ՝ քննարկելու Ուկրաինայում պատերազմի ավարտի հեռանկարները։ Թրամփը նախօրեին հայտարարել էր, որ դրա համար Մոսկվան և Կիևը պետք է իրականացնեն «տարածքների փոխանակում»։

Եվրոպական երկրների առաջնորդներն ու Եվրահանձնաժողովի նախագահը հանդես եկան համատեղ հայտարարությամբ՝ հրապարակելով Եվրոպայում Ուկրաինայի դաշնակիցների միասնական դիրքորոշումը՝ ԱՄՆ և Ռուսաստանի նախագահների՝ օգոստոսի 15-ին Ալյասկայում կայանալիք հանդիպման նախօրեին։

Կոմյունիկեն հրապարակվեց շաբաթ օրը ուշ երեկոյան՝ մեկ օր անց այն բանից հետո, երբ Դոնալդ Թրամփը հայտարարեց Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման վայրն ու ամսաթիվը՝ Ուկրաինայի հետ պատերազմի ավարտի հեռանկարները քննարկելու նպատակով։ Թրամփի վարկածով՝ դրա համար, մասնավորապես, անհրաժեշտ կլինի Մոսկվայի և Կիևի միջև «տարածքների փոխանակում»։

Թրամփը այդ ժամանակ հստակ չնշեց, թե ինչ նկատի ունի, սակայն Wall Street Journal-ի աղբյուրները, որոնք ծանոթ են Թրամփի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆի և Պուտինի միջև օգոստոսի 6-ին Մոսկվայում կայացած բանակցությունների արդյունքներին, պատմել են լրագրողներին, որ Պուտինը, իբր, պատրաստ է հրադադարի՝ Դոնեցկի և Լուգանսկի մարզերից Ուկրաինայի հրաժարվելու պայմանով, որոնք մեծ մասամբ գտնվում են Ռուսաստանի վերահսկողության տակ։