ԱՄՆ-ի և Իրանի միջև միջուկային բանակցությունների երկրորդ փուլը նախատեսվում է անցկացնել շաբաթ՝ ապրիլի 19-ին, Հռոմում։ Այս մասին Axios-ին հայտնել են հարցին տեղյակ երկու աղբյուրներ։ Նշվում է, որ Թրամփի վարչակազմը գոհ է Օմանում կայացած բանակցությունների առաջին փուլից, որն ընթացել է ըստ պլանի և հասել նպատակին՝ ձևաչափը անուղղակիից՝ միջնորդների միջոցով, դարձնել ուղղակի։ Թրամփի վարչակազմը ցանկանում է, որ …

