Եվրախորհրդարանը նախօրեին ընդունել է Թուրքիայի հասցեին սուր քննադատությամբ լի զեկույց, որում կոչ է արվում Անկարային լիովին կատարել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) պարտադիր որոշումները և զգուշացվում, որ երկրի «ավտորիտար հակումը» լարվածություն է ստեղծում ԵՄ-ին անդամակցելու՝ արդեն իսկ սառեցված բանակցությունների համատեքստում։ Եվրախորհրդարանի իսպանացի պատգամավոր Նաչո Սանչես Ամորի կողմից գրված 27 էջանոց զեկույցը Ստրասբուրգում կայացած ամենշաբաթյա լիագումար …

