Ռուսաստանի ԱԳՆ-ն մեկնաբանել է ԱՄՆ-ում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը

Լուրեր

05.11.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
05.11.2026 | 00:08
Ինչ է որոշել ընդդիմությունը. Նարեկ Կարապետյանը հանդիպումից հետո մանրամասներ հայտնեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:40
Մհեր Արմենիային վտարում են տնից. երգիչը մանրամասներ է հայտնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:30
Եվրահանձնաժողովը հայտարարում է՝ Ուկրաինան և Մոլդովան կշարունակեն ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները, Վրաստանինը փաստացի դադարեցված է
04.11.2026 | 23:21
Էրդողանի կուսակցությունն արձագանքել է ՌԴ-ի՝ Թյուրքական պետությունների կազմակերպությանը միանալու առաջարկին
04.11.2026 | 23:13
Ընդդիմադիրները հավաքվել են քննարկման Սամվել Կարապետյանի տանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 22:58
Փաշինյանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
04.11.2026 | 22:27
Ադրբեջանը նախատեսում է 2027 թվականին պաշտպանական ծախսերի համար հատկացնել մոտ 2,5 միլիարդ դոլար
04.11.2026 | 22:12
Զրպարտում են. մենք մեզնի՞ց էինք հափշտակում. Դավիթ Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:59
Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
04.11.2026 | 21:47
Ինչ են քննարկել Արման Սարոյանը և ՔՊ-ականները. ԱԺ-ում փակ հանդիպում է եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:32
Միացյալ Թագավորությունը հայկական ապրանքների նկատմամբ արտոնյալ ռեժիմ է սահմանել
04.11.2026 | 21:28
Երևանում մեկնարկում է Շեքսպիրյան 18-րդ միջազգային փառատոնը․ կմասնակցեն հինգ երկրի թատերախմբեր
04.11.2026 | 21:16
ԿԲ-ն բացահայտել է ֆինանսական խարդախության նոր սխեմա․ քաղաքացիների անուններով վարկեր են ձևակերպում
Բոլորը

ԱՄՆ-ում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարության հանդիպումն արժանի է դրական գնահատականի, սակայն արտատարածաշրջանային խաղացողների միացումը չպետք է լրացուցիչ դժվարություններ ստեղծի, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Հետևողականորեն աջակցում ենք բոլոր ջանքերին, որոնք նպաստում են տարածաշրջանային անվտանգության համար առանցքային այս նպատակին հասնելուն։ Այդ կապակցությամբ Վաշինգտոնում ամերիկյան կողմի միջնորդությամբ հարավկովկասյան հանրապետությունների ղեկավարների հանդիպումն արժանի է դրական գնահատականի։ Հուսով ենք, որ այս քայլը կօգնի խաղաղության օրակարգի առաջմղմանը», – ասված է Զախարովայի մեկնաբանության մեջ։

Նա հավելել է, որ Հարավային Կովկասի խնդիրների լուծման լավագույն տարբերակը հենց տարածաշրջանի երկրների կողմից մշակված լուծումների որոնումն ու իրականացումն է հարևանների՝ Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի աջակցությամբ:

«Արտատարածաշրջանային խաղացողների միացումը պետք է աշխատի խաղաղ օրակարգի ամրապնդման համար և լրացուցիչ դժվարություններ ու բաժանարար գծեր չստեղծի։ Կցանկանայի խուսափել Մերձավոր Արևելքում հակամարտությունների կարգավորմանը արևմտյան աջակցության տխուր փորձից»,- նշել է դիվանագետը։

Մոսկվան լրացուցիչ կվերլուծի Վաշինգտոնից տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման մասին հայտարարությունները, հայտնել է Զախարովան:

«Այս ոլորտում արդիական են մնում Ռուսաստանի մասնակցությամբ եռակողմ պայմանավորվածությունները, որոնցից կողմերից ոչ մեկը դուրս չի եկել։

Կարևոր է հաշվի առնել նաև ԵԱՏՄ միասնական մաքսային տարածքին Հայաստանի անդամակցության գործոնը, մասնավորապես, հանրապետության տարածքով տարանցիկ բեռնափոխադրումների կազմակերպման հարցում», – ասվում է մեկնաբանության մեջ։

Դիվանագետը նշել է, որ Հարավկովկասյան երկու հանրապետությունների միջև խաղաղության հաստատման գործում կարևորագույն նշանակություն կունենա Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի ստորագրումն ու ուժի մեջ մտնելը:

«Երկու երկրների հաշտեցումը պետք է գրված լինի տարածաշրջանային համատեքստում և հիմնված լինի շահերի հավասարակշռության և կողմերի ու հարևան պետությունների առաջնահերթությունների անվերապահ հարգանքի վրա»,- եզրափակել է Զախարովան:

Հիշեցնենք, որ նախօրեին Սպիտակ տանը կայացած Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը ստորագրվել է Ադրբեջանի Հանրապետության նախագահի, Հայաստանի Հանրապետության վարչապետի և Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի համատեղ Հռչակագիրը` Ամերիկայի Միացյալ Նահանգների մայրաքաղաք Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման արդյունքների մասին: Վարչապետը ներկայացրել է հռչակագրի տեքստը։