Իսրայելի և Իրանի միջև հակամարտությամբ պայմանավորված դեպի ՀՀ և Երևանից որևէ չվերթ այսօր չի չեղարկվել, փոխարենը որոշ թռիչքների տևողությունն է ավելացել։ Այս մասին Factor TV-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից։ «Թռիչքի չեղարկումներ միայն առաջին օրն ենք ունեցել, հետագա օրերին արդեն խնդիրը կարգավորվել է։ Օդային ճանապարհն է միայն փոխվել, բայց Դուբայ, Աբու-Դաբի թռնում են։ …

