Factor.am-ն ուսումնասիրել է դոլարային միլիարդատիրոջ հայտարարագիրը և այնտեղ հանդիպել մի ընկերության անվանման, որի հետքը հասնում է Պանամայից Կիպրոս, իսկ այնտեղից՝ Ֆրանսիայի Լազուրե ափ։ Կարապետյանը հայտարարագրել է բաժնետոմսեր և բաժնեմասեր 18 տարբեր կազմակերպություններում։ Դրանց մեծ մասի անունները հանրությանը հասանելի չեն, սակայն մի քանիսը բաց են՝ «Լե Գոնքս», «Գլոբալ Կոնֆորմիտի» ԱԳ, «Տաշիր Կապիտալ Լիմիթեդ» և «Կալուգայի քիմական …

