Կառավարությունը 600 մլն դրամ է հատկացնում «Հրազդան» մարզադաշտի վազքուղու և անհրաժեշտ ենթակառուցվածքների վերակառուցման ու վերանորոգման աշխատանքների համար։ Որոշումն ընդունվել է սեպտեմբերի 24-ի կառավարության նիստում։ Գումարը վերաբաշխվելու է ՀՀ 2026 թվականի պետական բյուջեով ԿԳՄՍ նախարարությանը հատկացված միջոցների շրջանակում։ Այն նախատեսվում է ուղղել միջազգային չափանիշներին համապատասխան թեթև աթլետիկայի և պարաաթլետիկայի մրցումներ անցկացնելու համար անհրաժեշտ վազքուղու և ենթակառուցվածքների, …

