«Հրազդան» մարզադաշտը կվերանորոգվի. Կառավարությունը 600 մլն դրամ է հատկացնում

Լուրեր

06.11.2026 | 01:59
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» ցավալի պարտություն կրեց Պորտուգալիայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 23:32
Հայաստան-Լիտվա համագործակցություն․ Վահան Կոստանյանը աշխատանքային այցով մեկնել է Վիլնյուս
05.11.2026 | 23:22
Մենք ցանկանում ենք տեսնել սփյուռքահայերի ներդրումը Հայաստանի զարգացման գործում. եթե դա լինի հայրենադարձության տեսքով, ՀՀ-ի հայերս երջանիկ կլինենք. Ռուբինյան
05.11.2026 | 23:08
Հայերը մեկ քայլով մոտեցան ԵՄ առանց վիզայի ճամփորդելու հնարավորությանը․ Մարթա Կոսը՝ նոր անձնագրերի մասին
05.11.2026 | 22:54
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Տորենսեի» դեմ խաղում
05.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.11.2026 | 22:27
Լեհաստանում Ռուսաստան սպառազինության բաղադրիչներ մատակարարելու գործով 6 մարդ է ձերբակալվել, այդ թվում՝ ՌԴ քաղաքացի
05.11.2026 | 22:13
Հովտաշատում ապօրինի ձկնաբուծարան է հայտնաբերվել․ 3 անձ ձերբակալվել է
05.11.2026 | 21:59
Հոր անունը կրող հիմնադրամը ղեկավարելու համար Բորիս Նեմցովի դուստրը Ռուսաստանում դատապարտվել է 4 տարվա ազատազրկման
05.11.2026 | 21:42
Ֆինլանդիայի դատարանը ադրբեջանցի նավաստուն 3 տարվա ազատազրկման է դատապարտել ստորջրյա մալուխները վնասելու գործով
05.11.2026 | 21:28
Արսեն Ոսկանյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ-ոստիկանության պետի տեղակալ
05.11.2026 | 21:13
ԲԴԽ նախագահն ու ԵՄ դեսպանը քննարկել են դատական համակարգի անկախության և արդյունավետության բարձրացման հարցերը
05.11.2026 | 21:00
ՀԷՑ-ում 64․5 մլրդ-ի չարաշահման մասին է խոսքը․ վարկերը Կարապետյանին կապակցված ընկերություններին է դուրս գրվել․ Արուսյակ Մանավազյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:46
Ռաֆինյան երկարաձգեց «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:33
«Երևանը դեռ կարող է վերադառնալ ՀԱՊԿ»․ Զախարովան դժգոհել է Հայաստանի՝ ԵՄ-ին մերձենալու քաղաքականությունից
Բոլորը

Կառավարությունը 600 մլն դրամ է հատկացնում «Հրազդան» մարզադաշտի վազքուղու և անհրաժեշտ ենթակառուցվածքների վերակառուցման ու վերանորոգման աշխատանքների համար։ Որոշումն ընդունվել է սեպտեմբերի 24-ի կառավարության նիստում։

Գումարը վերաբաշխվելու է ՀՀ 2026 թվականի պետական բյուջեով ԿԳՄՍ նախարարությանը հատկացված միջոցների շրջանակում։ Այն նախատեսվում է ուղղել միջազգային չափանիշներին համապատասխան թեթև աթլետիկայի և պարաաթլետիկայի մրցումներ անցկացնելու համար անհրաժեշտ վազքուղու և ենթակառուցվածքների, ինչպես նաև մարզումային մարզադաշտի աթլետիկական վազքուղու վերակառուցման և վերանորոգման աշխատանքներին։

Աշխատանքների անհրաժեշտությունը կապված է 2027 թվականին Հայաստանում անցկացվելիք Ֆրանկոֆոնիայի խաղերի հետ։ Խաղերը նախատեսված են հուլիսի 23-ից օգոստոսի 1-ը։

Կառավարության հիմնավորման համաձայն՝ «Հրազդան» մարզադաշտի աշխատանքները փոխկապակցված և հաջորդական փուլեր են ենթադրում, և դրանցից որևէ մեկի ուշացումը կարող է վտանգել օբյեկտը սահմանված ժամկետում պատրաստելու հնարավորությունը։ Այդ պատճառով աշխատանքների գնման պահանջը համարվել է հրատապ, և նախատեսվում է կիրառել «հրատապ մեկ անձից» գնման ընթացակարգ։

Հատկանշական է, որ հիմնավորման մեջ արդեն նշված է նաև նախատեսվող կապալառուն՝ «Ջի Թի Էս Քնսթրաքշն» ՍՊԸ-ն։

Ըստ կառավարության ներկայացրած հիմնավորման՝ ընկերությունը ներկայում իրականացնում է Արթուր Աբրահամի անվան մարզական համալիրի շինարարությունը։ Միաժամանակ, 600 մլն դրամի աշխատանքների ամբողջ ծավալը չի ներառելու վազքուղու ռետինե ծածկի և դրա տեղադրման համար անհրաժեշտ ստորին շերտերի՝ այդ թվում ասֆալտե կամ բետոնե ծածկի աշխատանքները։

Դրանք նախատեսվում է իրականացնել այլ կազմակերպության կողմից՝ առանձին գնման ընթացակարգով։ Կառավարությունը դա հիմնավորում է նրանով, որ վազքուղու վերջնական ծածկի ընտրությունը տեխնոլոգիապես կապված է համապատասխան արտադրողի, մատակարարի և մասնագիտացված կազմակերպության ընտրության հետ։

Հիմնավորման համաձայն՝ այդ աշխատանքների իրականացման համար կարող է անհրաժեշտ լինել արտասահմանյան արտադրողների, մատակարարների և մասնագիտացված կազմակերպությունների ներգրավում։

Ուշագրավ է նաև, որ կառավարության հիմնավորման համաձայն՝ պետական բյուջեից ներդրումներ են կատարվում մասնավոր սեփականություն հանդիսացող ենթակառուցվածքի բարելավման համար։ Դրա դիմաց նախատեսվում է առաջիկա մոտ 20 տարվա ընթացքում «Հրազդան» մարզադաշտն օգտագործել պետական ծրագրերի իրականացման համար։

Նարեկ Կիրակոսյան