ԱՄՆ-ն ու Չինաստանը կերկարաձգեն առևտրային հրադադարը մինչև հունվարի 10-ը․ Թրամփն օդանավակայանում անձամբ է դիմավորել Սի Ցզինպինին

Լուրեր

06.11.2026 | 01:59
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» ցավալի պարտություն կրեց Պորտուգալիայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 23:32
Հայաստան-Լիտվա համագործակցություն․ Վահան Կոստանյանը աշխատանքային այցով մեկնել է Վիլնյուս
05.11.2026 | 23:22
Մենք ցանկանում ենք տեսնել սփյուռքահայերի ներդրումը Հայաստանի զարգացման գործում. եթե դա լինի հայրենադարձության տեսքով, ՀՀ-ի հայերս երջանիկ կլինենք. Ռուբինյան
05.11.2026 | 23:08
Հայերը մեկ քայլով մոտեցան ԵՄ առանց վիզայի ճամփորդելու հնարավորությանը․ Մարթա Կոսը՝ նոր անձնագրերի մասին
05.11.2026 | 22:54
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Տորենսեի» դեմ խաղում
05.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.11.2026 | 22:27
Լեհաստանում Ռուսաստան սպառազինության բաղադրիչներ մատակարարելու գործով 6 մարդ է ձերբակալվել, այդ թվում՝ ՌԴ քաղաքացի
05.11.2026 | 22:13
Հովտաշատում ապօրինի ձկնաբուծարան է հայտնաբերվել․ 3 անձ ձերբակալվել է
05.11.2026 | 21:59
Հոր անունը կրող հիմնադրամը ղեկավարելու համար Բորիս Նեմցովի դուստրը Ռուսաստանում դատապարտվել է 4 տարվա ազատազրկման
05.11.2026 | 21:42
Ֆինլանդիայի դատարանը ադրբեջանցի նավաստուն 3 տարվա ազատազրկման է դատապարտել ստորջրյա մալուխները վնասելու գործով
05.11.2026 | 21:28
Արսեն Ոսկանյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ-ոստիկանության պետի տեղակալ
05.11.2026 | 21:13
ԲԴԽ նախագահն ու ԵՄ դեսպանը քննարկել են դատական համակարգի անկախության և արդյունավետության բարձրացման հարցերը
05.11.2026 | 21:00
ՀԷՑ-ում 64․5 մլրդ-ի չարաշահման մասին է խոսքը․ վարկերը Կարապետյանին կապակցված ընկերություններին է դուրս գրվել․ Արուսյակ Մանավազյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:46
Ռաֆինյան երկարաձգեց «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:33
«Երևանը դեռ կարող է վերադառնալ ՀԱՊԿ»․ Զախարովան դժգոհել է Հայաստանի՝ ԵՄ-ին մերձենալու քաղաքականությունից
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Մերիլենդում գտնվող Էնդրյուս ռազմաբազայում անձամբ դիմավորել է Չինաստանի նախագահ Սի Ցզինպինին։ Չինաստանի առաջնորդը ժամանել է եռօրյա այցով․ սա նրա առաջին այցն է ԱՄՆ գրեթե երեք տարվա ընթացքում, փոխանցում է The Insider-ը։

ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը հայտարարել է, որ կողմերը պայմանավորվել են երկարաձգել արդեն 11 ամիս գործող առևտրային հրադադարը։ Fox News-ի եթերում Բեսենթը հստակեցրել է, որ հրադադարը կշարունակվի մինչև հունվարի 10-ը, թեև այն պետք է ավարտվեր նոյեմբերի 10-ին։ Առևտրային համաձայնագրի մասին Սի Ցզինպինի գրավոր հայտարարության մեջ որևէ խոսք չկա, որը տարածել է Չինաստանի դեսպանատունը։

«Չինաստանն ու Միացյալ Նահանգները պետք է լինեն գործընկերներ, ոչ թե մրցակիցներ»,- հայտարարել է Սին։

C-SPAN-ի հաշվարկներով՝ ԱՄՆ նախագահը վերջին 11 տարվա ընթացքում առաջին անգամ է օտարերկրյա առաջնորդի դիմավորում Էնդրյուս ռազմաբազայում։ Վերջին անգամ նման կերպ 2015 թվականին՝ Բարաք Օբամայի պաշտոնավարման ժամանակ, ընդունել էին Հռոմի պապ Ֆրանցիսկոսին։

Երկու երկրների նախագահների բանակցությունները նախանշված են այսօր ավելի ուշ։ Reuters-ի զրուցակիցները չեն բացառում, որ կողմերը կպայմանավորվեն առանձին ոլորտներում մաքսատուրքերի նվազեցման, թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարում համագործակցության և զինվորականների միջև շփումների ընդլայնման շուրջ։ Նրանց տվյալներով՝ Սի Ցզինպինը, ամենայն հավանականությամբ, կբարձրացնի Թայվանի հարցը, իսկ Թրամփը կպահանջի Չինաստանում ձերբակալված ամերիկացիների ազատ արձակումը և չի մեղմացնի արտահանման վերահսկողության միջոցները։

Հանդիպման արդյունքներով համատեղ մամուլի ասուլիս չի նախատեսվում․ կողմերից յուրաքանչյուրը հանդես կգա առանձին հայտարարությամբ։

Առաջնորդների նախորդ հանդիպումը տեղի էր ունեցել մայիսին՝ Պեկինում։ Այն ժամանակ Սի Ցզինպինը նախազգուշացրել էր Թրամփին, որ Թայվանի հարցում «սխալ» որոշման դեպքում երկու երկրների միջև կարող են բախումներ կամ նույնիսկ հակամարտություն սկսվել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի