Կաթողիկոսի հեռացում, տեղապահի ընտրություն․ ՀԱՍԵ-ի մասին զեկույցում խոսվում է «ճգնաժամից» և  լուծման 5 քայլ է առաջարկվում

Լուրեր

20.10.2026 | 15:57
Կրեմլը Պուտինի և Թրամփի ներկայացուցիչների շուտափույթ հանդիպման հույս ունի
20.10.2026 | 15:46
«Գուստավ»-ի նախկին մենեջերը հետախուզվում է․ նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը
20.10.2026 | 15:37
Գազի գինը կթանկանա 69%-ով․ ԵՏՄ-ն զեկույց է ներկայացրել ՀՀ անդամակցության դադարեցման հետևանքների մասին
20.10.2026 | 15:32
Հայկ Մարտիրոսյանը և Էլինա Դանիելյանը մասնակցում են Եվրոպայի ակումբային գավաթին
20.10.2026 | 15:21
Հարավային Կորեան դեսպանից հետո Ուկրաինայից հետ է կանչում նաև դիվանագետների մի մասին
20.10.2026 | 15:10
Սոկոլովը՝ Թեղուտի հանքավայրի ձեռքբերման մասին // Հայաստանից 908,6 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր․ ԼՈՒՐԵՐ
20.10.2026 | 15:04
Ավտոբուսում կնոջը վիրավորելու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել՝ երկու հոդվածով
20.10.2026 | 14:52
Թեղուտի հանքավայրի պղինձը կուղղվի ԱՄՆ՝ Չինաստանի փոխարեն․ Սոկոլովը մտադիր է ամրապնդել ՀՀ-ԱՄՆ գործընկերությունը
20.10.2026 | 14:40
«Վարչապետ Փաշինյանը պետք է չափազանց զգույշ լինի»․ Հայաստանի հարցերով ԵԽ զեկուցող
20.10.2026 | 14:34
ՀՖՖ-ն մանրամասներ է ներկայացրել ՀՖՖ արտահերթ ժողով հրավիրվելու վերաբերյալ
20.10.2026 | 14:25
Հեգսեթը չհայտարարված այց է կատարել Իսրայել և հանդիպել Նեթանյահուին
20.10.2026 | 14:17
Անգլիայի 5 լիգաներում հաղթանակ չունեցող միակ թիմ «Տոտենհեմը» հաղթել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 14:14
Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով․ սպասվում են անձրև և ամպրոպ
20.10.2026 | 14:05
ՔՊ-ն ԿԲ խորհրդի անդամի պաշտոնում առաջադրել է Սևակ Միքայելյանի թեկնածությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 13:58
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են ՌԴ Տամբովի մարզը․ հարված է հասցվել «Դրուժբա» նավթամուղի ենթակառուցվածքին
Բոլորը

«Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու փաստացի պետի և ՀԱՍԵ մի շարք բարձրաստիճան հոգևորականների գործունեության հետևանքով Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցում առաջացել է ճգնաժամ»,- այսպիսի արձանագրում կա ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի հրապարակած զեկույցում։ Փաստաթուղթը պատրաստվել է ՀՀ վարչապետի հանձնարարությամբ։

Զեկույցի հեղինակներն ընդգծում են, որ փաստաթուղթը չի վիճարկում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու դավանաբանական հիմքերը, Սրբազան Ավանդությունը կամ կանոնական կարգը, այլ նպատակ ունի «փաստագրել Եկեղեցու Կանոնագրքի ու ավանդույթների խախտումները»։

Զեկույցը Հայ Առաքելական Եկեղեցում «ճգնաժամ»-ը հաստատող  16 դրսևորումներ է մատնանշում։  Այդ կետերը ներկայացնում ենք ստորև․ 

« 1. ՀԱՍԵ փաստացի պետի կողմից կուսակրոնության ուխտի խախտումը և զավակ ունենալն անհամատեղելի են Ամենայն Հայոց Կաթողիկոսին առաջադրվող կանոնական պահանջների հետ։

2․ ՀԱՍԵ փաստացի պետի՝ կուսակրոնության ուխտը ստանձնելուց հետո զավակ ունենալու հանրահայտ փաստը ստեղծում է ընկալում, թե կուսակրոնության ուխտի խախտումը ընդունելի է, և նման վարվելակերպ են որդեգրում բազմաթիվ այլ կուսակրոն հոգևորականներ։

3․Բարձրաստիճան հոգևորականների կողմից կուսակրոնության ուխտի և բարեվարքության խախտումների դեպքերը պատշաճ քննության և արձագանքի չեն արժանանում և այդ երևույթի շուրջ ՀԱՍԵ փաստացի պետի կողմից ձևավորվել է ըմբռնման մթնոլորտ։

4․ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու փաստացի պետը կամայական հետապնդումների է ենթարկում հոգևորականներին՝ իր ենթակաների վերաբերյալ տարածելով վարկաբեկող նյութեր, միանձնյա որոշումներով՝ առանց պատշաճ քննության ընթացակարգերի, կարգալույծ է հռչակում հակականոնական գործունեությամբ զբաղվելու հրահանգներին հակադրվող և Եկեղեցում ստեղծված արատավոր բարքերը քննադատող հոգեւորականներին։

5․ ՀԱՍԵ գործունեությունը դուրս է ֆինանսական թափանցիկությունից․ Եկեղեցու նմանօրինակ գործունեության արդյունքում առաջանում է հսկայական ստվերային շրջանառություն։ Եկեղեցուն արվող հսկայածավալ նվիրաբերումների տնօրինման վերաբերյալ հաշվետվություններ չեն հրապարակվում, որի պայմաններում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու փաստացի պետի ընտանիքի անդամների ցուցադրական բարեկեցությունը ողջամիտ կասկածներ է առաջացնում։

6․ՀԱՍԵ փաստացի պետն ի հակադրություն ՀԱՍԵ Կանոնագրքի՝ իր ազգականներին ձեռնադրել է եպիսկոպոս, իր ծննդավայր գյուղից շուրջ երկու տասնյակ անձանց ձեռնադրել է հոգևորականներ և նշանակել է բարձր եկեղեցական պաշտոնների, այդ թվում՝ թեմերի առաջնորդների՝ այդպիսով փաստացի յուրացնելով իշխանությունը ՀԱՍԵ-ում։

7․ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու փաստացի պետը և մի շարք բարձրաստիճան հոգևորականներ վարում են բացահայտ քաղաքական գործունեություն, Եկեղեցու տարբեր կառույցներ և նրա Սուրբ Խորանը օգտագործում են քաղաքական քարոզչության համար։ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու փաստացի պետը և նրա մերձավոր շրջապատը հոգևոր ծառայողներին պարտադրել են կազմակերպել քաղաքական ակցիաներ կամ մասնակցել դրանց։

8․ ՀԱՍԵ փաստացի պետը հոգևորականների ներառմամբ ստեղծել է սոցիալական ցանցերի կեղծ և իրական օգտատերերի ցանց, որոնց միջոցով ատելություն և անհանդուրժողականություն է քարոզում ու ապատեղեկատվություն տարածում։

9․ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու փաստացի պետը և նրա ընտանիքի անդամները ՀԱՍԵ-ն օգտագործում են Հայաստանի Հանրապետությունում արտաքին ազդեցությունների տարածման համար։

10․ ՀԱՍԵ փաստացի պետն իր գահակալության 27 տարիներին, ի հակադրություն

Ազգային-Եկեղեցական ժողով գումարելու կանոնադրության պահանջների՝ խափանել է Եկեղեցու գերագույն մարմնի՝ Ազգային-Եկեղեցական ժողովի գումարումը՝ Եկեղեցին դնելով միահեծան կառավարման հիմքի վրա։

11․Սահմանված պարբերականությամբ չեն գումարվել Եպիսկոպոսաց, Եկեղեցական ներկայացուցչական ժողովները, ինչի հետևանքով Գերագույն հոգևոր խորհուրդը գործել է ոչ օրինական կազմով, կարևոր կանոնադրական փաստաթղթերը մեծ մասամբ մնացել են անվավեր։

12․ ՀԱՍԵ փաստացի պետը պարբերաբար խափանել է ՀԱՍԵ միասնական Սահմանադրության ընդունումը, ինչի հետևանքով Եկեղեցին գործել է անձիշխանության պայմաններում՝ առանց իրավազոր կանոնական հիմքերի։

13․ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու փաստացի պետի կողմից իրականացված կանոնադրական ճնշումները, կամայական նշանակումները, գույքային միջամտությունները պառակտումներ են առաջացրել Սփյուռքի թեմերում և օտարել են թեմերի հավատավոր ժողովրդին Մայր Եկեղեցուց։

14․ ՀԱՍԵ փաստացի պետի վերահսկմամբ տարիներ ի վեր եկեղեցապատկան կամ եկեղեցու տնօրինմանը հանձնված գույքն օգտագործվել է ոչ նպատակային՝ լքվել է կամ օգտագործվել է բիզնես նպատակներով։

15․ ՀԱՍԵ փաստացի պետը գործունեության ողջ ընթացքում պատշաճ կերպով չի կատարել իր առաքելությունը թեմերի հավատավոր ժողովրդի հանդեպ, չի կատարել հովվապետական այցեր դեպի հայաստանյան ու սփյուռքի որոշ թեմեր և դրանցում չի մատուցել Սուրբ Պատարագներ։

16․ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հոտը ՀՀ տարածքում, նախկին խորհրդային պետություններում, ինչպես նաև արևմտյան որոշ երկրներում փաստացի զրկված է Եկեղեցու կառավարմանը մասնակցելու հնարավորությունից, թեմերը զրկված են ինքնավարությունից։ Թեմերի զգալի մասում և ծխական համայնքներում պատշաճ կերպով չեն իրականացվում թեմի Ներկայացուցչական ժողովի պատգամավորների, Թեմական Խորհրդի անդամների և ատենապետության, ինչպես նաև՝ համայնքային ու ծխական մարմինների և նրանց առաջնորդների կամ հոգևոր հովիվների ընտրություններ, ժողովներ ու նիստեր։

Զեկույցում նաև այս ամենի հաղթահարման հինգ քայլ է առաջարկվում՝  «բարենորոգման օրակարգի հանրահռչակումից» մինչև նոր Կաթողիկոսի ընտրություն։ 

«Քայլ առաջին․ Բարենորոգման օրակարգի վերահստակեցում և հանրահռչակում

Բարենորոգման օրակարգի ու դրա կանոնական հիմնավորումների ներկայացում հոգևորականաց դասին, հավատավոր ժողովրդին, թեմերին և Սփյուռքի համայնքներին, այդ թվում՝ հոգևորականների ու աշխարհականների մասնակցությամբ Համակարգող խմբի ձևավորում և խորհրդակցությունների անցկացում։

Քայլ երկրորդ․ ՀԱՍԵ փաստացի պետի հեռացումը (հանգստի կոչումը)

Փաստագրված կանոնական օրինազանցությունների (կուսակրոնության ուխտի խախտում, Ազգային-Եկեղեցական ժողովի 27-ամյա չգումարում, կլանային կառավարում, քաղաքականացում, հովվապետական պարտականությունների չկատարում և այլն) հիմքով ՀԱՍԵ փաստացի պետի հեռացում Կաթողիկոսի աթոռից։

Քայլ երրորդ․ Կաթողիկոսական տեղապահի ընտրություն

Եպիսկոպոսաց ժողովի կողմից տեղապահի ընտրություն՝ հստակ ու կարճ ժամկետով, որի մանդատը ներառում է Ազգային-Եկեղեցական ժողովի նախապատրաստումը, միասնական Կանոնադրության նախագծի վերջնականացումը, գույքագրումն ու աուդիտը, ինչպես նաև ապօրինի կարգալույծ արվածների գործերի վերանայումը։

Քայլ չորրորդ․ ՀԱՍԵ միասնական Կանոնադրության ընդունումը

Ազգային-Եկեղեցական ժողովի կողմից միասնական Կանոնադրության ընդունում, որով կսահմանվեն կառավարման մարմինների պարտադիր պարբերականությունը, անկախ Կանոնական դատարանի ու Վերստուգիչ մարմնի ստեղծումը, ֆինանսական թափանցիկությունն ու բարեվարքության կանոնները։

Քայլ հինգերորդ․ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ընտրություն

Նոր ընդունված Կանոնադրությամբ սահմանված կարգով Ազգային-Եկեղեցական ժողովի գումարում և թեկնածուների կանոնական ու բարեվարքության պահանջների նախնական ստուգումից հետո նոր Կաթողիկոսի ընտրություն»։

Զեկույցին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ։

 

Անի Թամրազյան