Վրաստանը կշարունակի իր ներդրումն ունենալ Ադրբեջանի և Հայաստանի միջև ընթացող խաղաղության բանակցություններում։ Այս մասին հայտարարել է Վրաստանի նախագահ Միխեիլ Ղավելաշվիլին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ համատեղ ասուլիսում, գրում է Անադոլու գործակալությունը։ «Այս համագործակցությունը չափազանց կարևոր է տարածաշրջանի կայունության համար: Մեր երկրների հաջողության, համագործակցության, կայունության և զարգացման ապահովման առումով Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի միջև եռակողմ …

