Բաքվի զինվորական դատարանում այսօր կայացել է Արցախի ղեկավարների և այլ պաշտոնյաների շինծու գործերով դատական նիստը։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Ադրբեջանի գլխավոր դատախազի օգնական Թուգայ Ռահիմլին սկսել է փաստաթղթերի դիտարկում, որոնք, իբր, «արտացոլում են մշակութային ժառանգության ոչնչացումը Ադրբեջանի ինքնիշխան տարածքներում, որոնք նախկինում օկուպացվել են Հայաստանի կողմից»։ Թարգմանչի օգնությամբ ուսումնասիրվել է 1993 թվականի ապրիլի 7-ին արտասահմանյան լրատվամիջոցներից մեկում հրապարակված …

