Թանկարժեք արդարադատությունը․ ում աշխատավարձերն են ամենաբարձրը դատական համակարգում

Լուրեր

04.11.2026 | 10:28
65 հասցեներում միաժամանակյա խուզարկություններ են. ՔԿ-ն՝ Կարապետյանների հետ կապված գործողությունների մասին
04.11.2026 | 10:18
Դեմոկրատները վերահսկողություն կստանան ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատների նկատմամբ՝ հանրապետականներին զրկելով մեծամասնությունից․ BBC
04.11.2026 | 10:11
Վահագն Հարությունյանը կգլխավորի ՀԲՖ մարզչական կոմիտեն
04.11.2026 | 10:03
Փաշինյանի անունով Telegram-ում կեղծ օգտահաշիվ է բացվել․ խոսնակը զգուշացնում է հնարավոր խարդախության մասին
04.11.2026 | 10:00
2027 թվականի բյուջեի նախագծի քննարկումն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
04.11.2026 | 09:54
Խուզարկություններ՝ Սամվել և Նարեկ Կարապետյանների բնակարաններում
04.11.2026 | 09:46
4 մեքենայի բախման հետևանքով 9 մարդ է զոհվել, 3-ը՝ վիրավորվել
04.11.2026 | 09:33
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
03.11.2026 | 23:29
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կդադարեցնի Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնության տրամադրումը
03.11.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.11.2026 | 23:07
Ադրբեջանում փակ դռների հետևում մեկնարկել է ընդդիմության ղեկավարի դատավարությունը
03.11.2026 | 22:59
Ուշիի ոլորաններում վթարից 3 տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
03.11.2026 | 22:44
Առանց արհեստական ձյան լեռնադահուկային հանգստավայրերը չեն կարողանա գործել. Ազիզյան
03.11.2026 | 22:33
OpenAI-ն աշխատանքի է ընդունել ԱՄՆ բանակի նախկին նախարար Դեն Դրիսկոլին, որը մասնակցել է ուկրաինական բանակցություններին
03.11.2026 | 22:26
ԵՄ-ին դիմում ներկայացնելը 2027-ին, 2028-ին կարող է իրատեսական լինել. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor․am-ն ուսումնասիրել է դատական իշխանության ներկայացուցիչների գույքի և եկամուտների հայտարարագրերն և ներկայացնում է  2024 թվականին ամենաշատ աշխատավարձ ստացած պաշտոնյաների ցուցակը։ Դիտարկել ենք միայն դատական կառույցների ղեկավարներին ու նրանց, ովքեր 2024 թվականին աշխատել և հիմա էլ շարունակում են աշխատել նույն պաշտոնում։ Հավելենք, որ չենք դիտարկել պաշտոնյաների ստացած այլ եկամուտները, օրինակ՝ գույքի վաճառքից կամ վարձակալությունից ստացածները, նվիրատվությունները, վարկերը և այլն։

Եվ այսպես․ 2024-ին ամենաբարձրը վարձատրվել է ՍԴ նախագահ Արման Դիլանյանը՝ 24,596,920 դրամ, երկրորդ տեղում Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանն է՝ 21,137,737 դրամ տարեկան աշխատավարձով, երրորդում՝ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Համլետ Ասատրյանը՝ 20,089,816 դրամ։ Նրանց հաջորդում են Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի նախագահ Գոռ Հակոբյանը՝ 20,095,476 դրամ, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի նախագահ Մնացական Մարտիրոսյանը՝ 19,172,159 դրամ, Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Գոհարիկ Խաչատրյանը՝ 18,534,638 դրամ, Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Մուշեղ Հարությունյանը՝ 18,386,974 դրամ, Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Նապոլեոն Օհանյանը՝ 18,233,923 դրամ, Վճռաբեկ դատարանի վարչական պալատի նախագահ Հովսեփ Բեդևյանը՝ 17,619,269 դրամ, և Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Մխիթար Պապոյանը՝ 17,530,432 դրամ։

Նկատենք, որ Բարձրագույն դատական խորհրդի նախագահի աշխատավարձը նույնպես բավականին բարձր է՝ տարեկան 23-25 մլն դրամ, սակայն այդ պաշտոնը Կարեն Անդրեասյանի հեռանալուց հետո թափուր էր 2024-ի նոյեմբերից մինչև 2024-ի դեկտեմբեր, երբ Արթուր Աթաբեկյանն ընտրվեց ԲԴԽ նախագահ։

Բարձր են նաև ՍԴ անդամ դատավորների աշխատավարձերը՝ 18-19 մլն դրամ, սակայն, ինչպես նշել ենք, դիտարկել ենք միայն դատական կառույցների ղեկավարների վարձատրությունը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Factor TV-ն ներկայացրել է ՀՀ գործադիր և օրենսդիր մարմինների՝ ամենաբարձր վարձատրվող պետական պաշտոնյաների թոփ տասնյակը։

 

Գայանե Խաչատրյան