Առանց ՌԴ-ի անվտանգության երաշխիքների քննարկումը «ոչ մի տեղ տանող ճանապարհ է»․ Լավրով

Լուրեր

04.11.2026 | 10:28
65 հասցեներում միաժամանակյա խուզարկություններ են. ՔԿ-ն՝ Կարապետյանների հետ կապված գործողությունների մասին
04.11.2026 | 10:18
Դեմոկրատները վերահսկողություն կստանան ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատների նկատմամբ՝ հանրապետականներին զրկելով մեծամասնությունից․ BBC
04.11.2026 | 10:11
Վահագն Հարությունյանը կգլխավորի ՀԲՖ մարզչական կոմիտեն
04.11.2026 | 10:03
Փաշինյանի անունով Telegram-ում կեղծ օգտահաշիվ է բացվել․ խոսնակը զգուշացնում է հնարավոր խարդախության մասին
04.11.2026 | 10:00
2027 թվականի բյուջեի նախագծի քննարկումն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
04.11.2026 | 09:54
Խուզարկություններ՝ Սամվել և Նարեկ Կարապետյանների բնակարաններում
04.11.2026 | 09:46
4 մեքենայի բախման հետևանքով 9 մարդ է զոհվել, 3-ը՝ վիրավորվել
04.11.2026 | 09:33
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
03.11.2026 | 23:29
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կդադարեցնի Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնության տրամադրումը
03.11.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.11.2026 | 23:07
Ադրբեջանում փակ դռների հետևում մեկնարկել է ընդդիմության ղեկավարի դատավարությունը
03.11.2026 | 22:59
Ուշիի ոլորաններում վթարից 3 տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
03.11.2026 | 22:44
Առանց արհեստական ձյան լեռնադահուկային հանգստավայրերը չեն կարողանա գործել. Ազիզյան
03.11.2026 | 22:33
OpenAI-ն աշխատանքի է ընդունել ԱՄՆ բանակի նախկին նախարար Դեն Դրիսկոլին, որը մասնակցել է ուկրաինական բանակցություններին
03.11.2026 | 22:26
ԵՄ-ին դիմում ներկայացնելը 2027-ին, 2028-ին կարող է իրատեսական լինել. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ուկրաինական հակամարտության հետ կապված կոլեկտիվ անվտանգության հարցերն առանց Ռուսաստանի լուծելու փորձն «ուտոպիա է և ոչ մի տեղ տանող ճանապարհ», հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, գրում է The Moscow Times-ը։

«Մենք չենք կարող համաձայնվել այն բանի հետ, որ այժմ առաջարկվում է անվտանգության, կոլեկտիվ անվտանգության հարցերը լուծել առանց Ռուսաստանի։ Դա չի աշխատի։ Մենք բազմիցս բացատրել ենք, կապահովենք մեր օրինական շահերը վճռականորեն և հաստատակամորեն։ Ես վստահ եմ, որ Արևմուտքը, հատկապես, Միացյալ Նահանգները, հիանալի հասկանում են, որ առանց Ռուսաստանի անվտանգության հարցերի լուրջ քննարկումն ուտոպիա է, ոչ մի տեղ տանող ճանապարհ»,- ասել է Լավրովը Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսում։

Ռուսաստանցի պաշտոնյայի այս մեկնաբանությունները հնչում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի ու Եվրամիության ներկայացուցիչների հետ հանդիպումից երկու օր անց, երբ Սպիտակ տան ղեկավարը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները կօգնի Եվրոպային ապահովել Ուկրաինայի անվտանգությունը։

Լավրովի խոսքով՝ 2022 թվականին Ստամբուլում քննարկված անվտանգության երաշխիքները կարող են օրինակ ծառայել։

«Մենք շատ լավ օրինակ ունենք, որը, ի դեպ, վերաբերում է ուկրաինական կողմի նախաձեռնությանը, ինչպես դա տեղի ունեցավ Ստամբուլում 2022 թվականի ապրիլին, երբ ուկրաինական բանակցային թիմն առաջարկեց ռազմական գործողությունների դադարեցման և կայուն կարգավորման ապահովման վերաբերյալ համաձայնագրի հիմնական սկզբունքները: Այդ սկզբունքների թվում էր Ուկրաինայի հրաժարումը ՆԱՏՕ-ին կամ որևէ այլ ռազմական բլոկի անդամակցությունից, Ուկրաինայի չեզոք և ոչ միջուկային կարգավիճակի հաստատումը»,- հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարը։

Պատասխանելով Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի նախագահների մասնակցությամբ բանակցություններին Մոսկվայի պատրաստակամության մասին հարցին՝ Լավրովն ասել է. «Մենք պատրաստ ենք ցանկացած ձևաչափի։ Բայց երբ խոսքը բարձր մակարդակի հանդիպումների մասին է, անհրաժեշտ է դրանք ամենայն մանրամասնությամբ նախապատրաստել նախորդ բոլոր փուլերում, որպեսզի գագաթնաժողովները չհանգեցնեն իրավիճակի վատթարացման, այլ իրականում վերջակետ դնեն այն բանակցություններին, որոնք մենք պատրաստ ենք շարունակել»։