ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրավերով Երեւան է ժամանել Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Անիտա Դիմիտրիուի գլխավորած պատվիրակությունը: Այս մասին հայտնում են խորհրդարանի մամուլի ծառայությունից։ Անիտա Դիմիտրիուին «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել է ՀՀ ԱԺ նախագահը: Այցի շրջանակում նախատեսվում են տարբեր հանդիպումներ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների հետ:

