Թուրքիայի ԱԳՆ-ն արձագանքել է տարբեր երկրների իշխանությունների կողմից Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ արված հայտարարություններին՝ հերթական անգամ ժխտելով ցեղասպանության փաստն ու խեղաթյուրելով պատմությունը։ «Մենք կտրականապես մերժում ենք 1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ հայտարարությունները, որոնք արվել են պատմական փաստերի և միջազգային իրավունքի խախտմամբ։ Նման փորձերը, որոնք հստակորեն նպատակ ունեն շահագործել անցյալի ցավերը քաղաքական դրդապատճառներով, բացարձակապես անիմաստ են»,- ասվում …

