ՀՀ ներքին գործերի նախարարությունից ստացված նյութերի հիման վրա ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ պարզվել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության ջրային պարեկների կողմից վարչական իրավախախտումների վերաբերյալ բազմաթիվ կեղծ արձանագրություններ կազմելու դեպքեր․ հայտնում են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։ Մասնավորապես՝ պարզվել է, որ պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի ջրային պարեկն իր համար աշխատանքի դրական ցուցանիշ …

