Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է «Քարնեգի» հիմնադրամի հրապարակմանն այն մասին, թե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը Հայաստանին ու Ադրբեջանին առաջարկներ է ներկայացրել Հարավային Կովկասում ենթակառուցվածքների ապաշրջափակման վերաբերյալ։ Թեմայի վերաբերյալ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը նշել է․ «Հարավային Կովկասում տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակումը ՀՀ-ի համար եղել և մնում է կարևոր առաջնահերթություն: Ինչպես հայտնի է, ՀՀ-ն առաջարկել …

