20 Մայիս 2025 | 13:38
Ադրբեջանում թալիշ հետազոտողին 18 տարվա ազատազրկման են դատապարտել, իբր, Հայաստանի օգտին լրտեսության համար
Ադրբեջանում ավարտվել է թալիշ հետազոտող Իգբալ Աբիլովի գործով դատավարությունը, որը մեղադրվում է, իբր, Հայաստանի հատուկ ծառայությունների հանձնարարականները կատարելու համար պետական դավաճանության մեջ։ Լենքորանի ծանր հանցագործությունների դատարանում այսօր դատավոր Համմեդ Նուրիևի նախագահությամբ ընթացող դատական նիստում ընթերցվել է դատավճիռը, որի համաձայն՝ Աբիլովը դատապարտվել է 18 տարվա ազատազրկման։ Իգբալ Աբիլովը, որը բնակվում էր արտերկրում, ձերբակալվել էր Ադրբեջանի Պետական …